Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Զրահակիր
Թզուկ մրջնակեր
Տամանդուա
Մեծ մրջնակերի լեզուն ծածկված է դեպի հետ թեքված մանր փշերով: Դրանք առատորեն թրջվում են թքի մեջ պարունակվող սոսնձանյութով, որի շնորհիվ լեզվին են կպչում բազմաթիվ միջատներ:
Ծույլը հզոր մագիլների շնորհիվ կառչում է ծառերի ճյուղերից՝ մեջքով դեպի ցած. այդպես նա իրեն պաշտպանված է զգում:
Սրանք թերատամնավոր կաթնասունների խմբի կենդանիներ են, որոնց առջևի ատամները բացակայում են, կամ ընդհանրապես ատամներ չունեն: Ամերիկա մայրցամաքի բնաշխարհիկներ են: Հայտնի է զրահակիրների՝ 20, մրջնակերների՝ 3 և ծույլերի 5 տեսակներ:
Զրահակիրները տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Հյուսիսային Ամերիկայի հարավային մասում: Բնակվում են տափաստաններում, անապատներում ու սավաննաներում:
Վտանգի դեպքում զրահակիրը չի փախչում, որովհետև չափազանց դանդաղաշարժ է, չի կծում, որովհետև ատամները շատ թույլ են, չի ճանկռոտում, որովհետև նրա ճանկերը հարմարեցված են միայն փորելուն: Նա ոզնու պես կծկվում է, վերածվում բոլոր կողմերից լավ պաշտպանված գնդի: Արգենտինայի գյուղերում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են երեխաները խաղում այդպիսի գնդերով: Երբեմն էլ, զգալով վտանգը, զրահակիրը արագ-արագ փորում է հողը և ճարպկորեն թաքնվում այնտեղ: Երբ վտանգն անցնում է, «գունդ-գազանիկն» աստիճանաբար բացվում է կամ դուրս է գալիս հողից և անշտապ գնում կեր փնտրելու: Սնվում է մանր կենդանիներով, միջատներով ու դրանց թրթուրներով, որդերով, փափկամարմիններով, բույսերի արմատներով: Զրահակիրն ակտիվ է ողջ գիշերը, իսկ երբ ծագում է արևը, մտնում է իր թաքստոցն ու քնում մինչև երեկո:
Զրահակրի գլուխը, պոչը ծածկված են ոսկրային ու եղջերային թիթեղիկներով՝ զրահով (այստեղից՝ անվանումը): Դունչը նեղ է ու երկար, ոտքերը` կարճլիկ հզոր ճանկերով: Իրանի երկարությունը 12 սմ-ից մինչև 1 մ է: Ունենում են 2–4 ձագ: Զրահակիրն արագորեն ընտելանում է և դառնում ձեռնասուն: Միսն ուտելի է, այդ պատճառով նրանք նաև որսակենդանիներ են:
Մրջնակերներն ապրում են Հարավային Ամերիկայում: Այս ինքնատիպ կաթնասուններն ատամներ չունեն. նրանց գլխավոր զենքը երկար, բարակ ու կպչուն լեզուն է, որով նրանք բռնում են իրենց կերը՝ մրջյուններ ու տերմիտներ: 
Թփուտային սավաննաներում ապրում է 1 մ-ից ավելի երկարություն և մինչև 35 կգ զանգված ունեցող մեծ մրջնակերը: Նրա դունչը երկար է, խողովակաձև, աչքերն ու ականջները փոքր են, բայց դրա փոխարեն ունի վիթխարի, փարթամ պոչ: Թաթերը զինված են ուժեղ, սուր և կեռ մագիլներով: Նրա թաթի ուժին չի դիմանում ոչ մի մրջնանոց կամ տերմիտանոց: Հասնելով իր զոհերին՝ մրջնակերն իր կպչուն, կես մետրից ավելի երկարություն ունեցող լեզվով ճանկում է նրանց և 1 րոպեում մինչև 160 անգամ հետ ու առաջ շարժում այն: Քանի որ մրջնակերն ատամներ չունի, կերը «ծամում» է ստամոքսով, որի պատերին կան եղջրային ակոսիկներ, և, բացի այդ, այն լի է ավազով ու մանր քարերով, որոնց օգնությամբ կերը մանրացվում է:
Մյուս մրջնակերը՝ տամանդուան, շատ ավելի փոքր է, ունի մինչև կես մետր երկարություն և 3–5 կգ զանգված: Նրա դունչը կարճ է, բայց ականջներն ավելի երկար են, քան իր խոշոր ցեղակցինը: Տամանդուան կարող Է քայլել գետնի վրա, բայց մեծ հաջողությամբ նաև ծառ է մագլցում: Ճյուղերի վրա մնում է իր կառչուն պոչի օգնությամբ:
Խիտ անտառում, ծառերի սաղարթի մեջ, երբեմն հաջողվում է տեսնել թզուկ մրջնակերին: Սա մինչև 20 սմ երկարությամբ և մոտ 500 գ զանգվածով փոքրիկ գազանիկ է: Նա գետին չի իջնում, գիշերները ճյուղից ճյուղ է մագլցում՝ կառչելով թաթերով և երկար ու կառչուն պոչով, իսկ ցերեկները մտնում է փչակ և կծիկ դարձած քնում:
Համեղ մսի պատճառով մրջնակերներին անխնա որսացել են, քանակը խիստ նվազել է, և այժմ նրանք պաշտպանության տակ են առնված:
Ծույլերը (համրուկներ) տարածված են Ամերիկայի արևադարձային անտառներում: Ծույլերը բաժանվում են 2 խմբի՝ 3-մատնանի և 2- մատնանի: Հզոր մագիլների շնորհիվ կառչում են ծառերի ճյուղերից՝ մեջքով դեպի ցած: Հազվադեպ են իջնում գետնի վրա, որտեղ իրենց ամբողջովին անօգնական են զգում: Ծույլերի մարմինը պատված է երկար, կոպիտ բրդով, որի մեջ հաճախ աճում են փոքրիկ բույսեր (ջրիմուռներ):
   
  • Զրահակիրները, մրջնակերները և ծույլերը բնակվում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ինըգոտիավոր զրահակիրը հանդիպում է նաև Հյուսիսային Ամերիկայում: