Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Միկրոչիփը մատի ծայրին անգամ հազիվ նշմարելի է:
Էլեկտրոնիկան մեզ օգնում է կյանքի ամենաբազմազան ոլորտներում: Հեռուստացույցներում, հեռախոսներում, համակարգիչներում, ժամանակակից նվագարկիչներում, ժամացույցներում «աշխատում» է էլեկտրոնիկան:
Էլեկտրոնային սխեմաներն աշխատում են դրանցում հոսանքի փոփոխությունների՝ այսպես կոչված «ազդանշանների» շնորհիվ: Ազդանշանները տեղեկություններ են կրում ձայնի, պատկերի, թվերի կամ հրամանների մասին. ձայնը հաղորդվում է բարձրախոսի, պատկերը՝ հեռուստաէկրանի միջոցով: Ազդանշանները կարող են ողջ աշխարհով մեկ հաղորդագրություններ տարածել և նույնիսկ ավիալայների թռիչքը ղեկավարել: 
Գոյություն ունեն էլեկտրոնային սխեմաների երկու հիմնական տեսակներ՝ նմանակային և թվանշանային: Նմանակային սխեմայում հոսանքի ուժը փոփոխվում է սահուն կերպով: Օրինակ` երբ մենք խոսում ենք միկրոֆոնով, նրանում առաջանում են ձայնի ուժգնությանն ու տեմբրին համապատասխան սահուն փոփոխվող էլեկտրաազդանշաններ: Իսկ թվանշանային սխեմայում հոսանքը կա՜մ միանում է, կա՜մ անջատվում: Այդպիսի սխեմաներն ուղարկում են պարզապես «միացված է» և «անջատված է» ազդանշանների երկար շղթաներ: Դրանք համապատասխանում են թվերի երկար շարքերի, որոնք ցույց են տալիս ժամանակի հաջորդական պահերին ազդանշանի մեծությունները: 

Էլեկտրոնային բաղադրատարրեր
Էլեկտրոնային սխեմաները բաղկացած են մի քանի բաղադրիչ տարրերից` տրանզիստորներից, դիմադրություններից, դիոդներից, կոնդենսատորներից: 
Տրանզիստորները կարող են ուժեղացնել ազդանշանի ինտենսիվությունը, միացնել-անջատել էլեկտրական սխեմաները և այլն: 
Դիմադրությունները թուլացնում են շղթայի լարումը և ապահովում են էլեկտրական սխեմայի բոլոր բաղադրիչներում հոսանքի ուժի անհրաժեշտ արժեքները: 
Դիոդները յուրատեսակ էլեկտրոնային փականներ են: Դրանք հոսանքը բաց են թողնում մի ուղղությամբ և արգելափակում հակառակ ուղղությամբ: 
Կոնդենսատորները պահպանում են էլեկտրական դաշտը և հարթում հոսանքի տատանումները, կարող են նաև բաց թողնել որոշ ազդանշաններ և արգելափակել մյուսները: Կոնդենսատորի օգնությամբ ռադիոընդունիչը համալարում են  որոշակի ալիքով:

Ինչպես են կառուցված սխեմաները
Էլեկտրոնային սխեմաներում տարբեր գործառույթներ կատարելու համար նրա տարբեր բաղադրիչները որոշակի հաջորդականությամբ միացվում են իրար: Ամենատարածված սխեմաներից է ուժեղարարը: Էլեկտրոնային ազդանշանները հաճախ շատ թույլ են: Ուժեղարարի սխեմայում տրանզիստորները փոփոխական թույլ հոսանքը (ազդանշանը) օգտագործում են այլ աղբյուրի ավելի հզոր հոսանքը կարգավորելու համար: Ընդ որում` հզոր հոսանքն այդ ընթացքում դառնում է թույլ ազդանշանի յուրատեսակ ուժեղացված պատճենը:
Մյուս՝ հատկապես համակարգիչներում հաճախ օգտագործվող սխեման գումարիչն է: Այն կարող է ընդունել 2 թվերին (0;1) համապատասխանող ազդանշաններ և դրանք գումարել իրար:
Ժամանակակից էլեկտրոնային համակարգերի մեծ մասում կիրառվում են ինտեգրալ սխեմաներ կամ միկրոչիփեր: Դրանք կազմված են սիլիցիումի թիթեղի վրա հավաքված հազարավոր տարրերից: Քիմիկատների ազդեցությամբ չիփի տարբեր տեղամասեր աշխատում են իբրև տրանզիստորներ, դիմադրություններ, կոնդենսատորներ, դիոդներ կամ հպակներ:
Չիփը կարող է դառնալ ժամանակի կարգավորիչ՝ ժամացույցում, ուժեղարար՝ ռադիոընդունիչում կամ համակարգչի «ուղեղում»:
    
Էլեկտրոնիկայի զարգացման պատմությունից
   1904թ-ին Ամբրոզ Ֆլեմինգը հայտնագործել է դիոդային լամպը, որն աշխատում էր ժամանակակից դիոդի պես: Այն նման էր սովորական լամպի և ուներ նույնպիսի չափեր: 
   1906թ-ին երևան եկավ տրիոդային լամպը, որը փոխարինում էր ժամանակակից տրանզիստորներին: Այդ լամպն ավելի քան 40 տարի գործածվում էր բոլոր տեսակի էլեկտրոնային համակարգերում: 
   1947թ-ին 3 գիտնականներ սիլիցիումի կտորից պատրաստեցին սիսեռահատիկի չափերով տրանզիստոր: 
   1958թ-ին պատրաստվեց առաջին ինտեգրալային սխեման: Իսկ ժամանակակից սիլիցիումային չիփի վրա տեղավորվում են հարյուրավոր տրանզիստորներ: