Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1879 թ., ք. Վյուրտենբուրգ, Գերմանիա
1955թ., Փրինստոն, ԱՄՆ

Ալբերտ Էյնշտեյնը հարաբերականության տեսության հիմնադիրն է, տեսություն, որը իսկական հեղաշրջում կատարեց XX դարի ֆիզիկայում: Էյնշտեյնի անվան հետ են կապված մի քանի օրենքներ ու երևույթներ: Նրա անունով են կոչվել Մենդելեևի աղյուսակի 99-րդ տարրը՝ Էյնշտեյնիումը, և էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիայի միավորը: 
Էյնշտեյնը դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի տղա: Դպրոցն ավարտելուց շատ չանցած, սակայն, Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվեց մաթեմատիկայով և սկսեց ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները ճանաչում գտան: 1 տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակեց մի քանի գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխեցին գիտնականների մտածելակերպը:
Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չկարողացան դրանք հասկանալ: Նա ստեղծեց ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծ ավանդ ներդրեց չափազանց փոքր մասնիկների (ինչպիսիք, օրինակ, էլեկտրոններն ու պրոտոններն են) վարքագծի տեսությունում (քվանտային տեսություն): Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և Տիեզերքի կառուցվածքը:
Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում: Ըստ այդ տեսության` ստացվում էր, որ եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղեր, նրա երկարությունը կփոքրանար, իսկ զանգվածը կաճեր: Հարաբերականության տեսության հիմնական դրույթեներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկյանում 300 հզ. կմ-ի: Էյնշտեյնի տեսությունը նաև կապ հաստատեց էներգիայի ու զանգվածի միջև, և այն արտահայտվում է E= mc2 բանաձևով, որտեղ E –ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c –ն` լույսի արագությունը: 
1914 թ-ին նա վերադարձավ Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ Էյնշտեյնը նշանավոր դարձավ ողջ աշխարհում և 1921 թ-ին արժանացավ ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:
Սակայն Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման հետ ազգությամբ հրեա Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվեց ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռեց թողնել Գերմանիան և 1933 թ-ին արտագաղթեց ԱՄՆ, որտեղ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջը:
Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը. նա ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման շարժման  ականավոր առաջամարտիկ էր: