Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Տալլին
Տարածքը՝ 
45,1 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
1,7 մլն
Պետական լեզուն՝ 
էստոներեն
Դրամական միավորը՝ 
կրոն
Տալլինի նավահանգստի համայնապատկերը
Հայ-էստոնական բարեկամության հուշարձան Տարտուում (1978 թ.)
Էստոնիայի Հանրապետություն
Էստոնիան մերձբալթյան ամենափոքր երկիրն է: Բալթիկ ծովի ջրերը ողողում են նրա հյուսիսային և արևմտյան ափերը, որտեղ շատ են նաև հանրապետությանը պատկանող Արևմտաէստոնական կղզեխմբի մեծ ու փոքր կղզիները: Ծովն այստեղ թողել է արժեքավոր գանձեր՝ կրաքարեր, դոլոմիտներ, ֆոսֆորիտներ, դեղնաշագանակագույն այրվող թերթաքարեր, կավ և այլն:
Էստոնիայի բնությունը շատ գեղեցիկ է: Եթե բարձրանաք Էստոնիայի ամենաբարձր բլուրը՝ Սուր Մունամյագին (Խաանա բարձրության վրա, բարձրությունը՝ 317 մ), դուք կտեսնեք հեռուն ձգվող կապույտ բլրաշարեր, մութ անտառներ, երփներանգ դաշտեր, երկնագույն լճեր, ճանապարհների լուսավոր ժապավեններ: 
Ամենուր կարելի է տեսնել հնագույն սառցադաշտերի հետքեր՝ խոշոր գլաքարեր, ժայռաբեկորներ: Դրանցից գոյացած բլուրներն ու թմբաշարերը հերթագայվում են հարթավայրերով, ճահիճներով ու լճերով: 
Կլիման անցումային է՝ ծովայինից ցամաքայինի: Ծովային և ցամաքային հոսանքների իրար հաջորդելը և ցիկլոնների պարբերական ներխուժումը եղանակը դարձնում են խիստ անկայուն: Գլխավոր գետերն են Նարվան, Պյառնուն, Էմայիգին: Լճերը, որոնց թիվն անցնում է 1000-ից, զբաղեցնում են տարածքի 4,6%-ը, ճահիճները՝ 20,7%-ը, ամենամեծը սահմանային Չուդ լիճն է:
Էստոնիան աշխարհի հնագույն պետություններից է: Երկրի տարածքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու բնակության հետքեր (մ.թ.ա. VIII հազարամյակ): Մ.թ.ա. III հազարամյակից այստեղ բնակվել են ուգրո-ֆիննական ցեղեր, իսկ մ.թ.ա. II հազարամյակում հարավից թափանցել են բալթիական ցեղերի նախնիները:
XIII դարի սկզբից սկսվել են գերմանացիների, շվեդների, դանիացիների ներխուժումները:
Երկրի տարբեր շրջաններ տարբեր ժամանակներում պատկանել են Դանիային, Շվեդիային, Լեհաստանին, Ռուսաստանին:
Այդ երկիրն անկախ պետություն է եղել նաև մինչև 1940 թ., Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց Խորհրդային Միությունը գրավեց այն և միացրեց իրեն: Սակայն էստոնացիները երբեք չհաշտվեցին այդ վիճակի հետ և շարունակաբար պայքարեցին իրենց անկախացման համար: Եվ Էստոնիան մերձբալթյան  խորհրդային հանրապետություններից առաջինը 1990թ-ին իրեն անկախ հռչակեց, իսկ 1991թ-ին դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազմից: 
Երկրի բնիկները էստոնացիներն են, որոնք կազմում են բնակչության 70 %-ը, բնակվում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, ֆիններ, հրեաներ, հայեր և այլք:
Էստոնիան ունի զարգացած արդյունաբերություն. արտադրվում են մեծ պահանջարկ վայելող բարդ ու ճշգրիտ չափիչ սարքեր, տրիկոտաժ, կահույք, թուղթ, սննդամթերք: Հանրապետությում գործում են խոշոր ջերմաէլեկտրակայաններ, որոնց համար վառելիք են այրվող թերթաքարերը: Դրանց վերամշակումից ստանում են նաև գազ, հեղուկ վառելիք, քսայուղեր, լաքեր, պարարտանյութ: 
Էստոնիայի գյուղատնտեսության մեջ առաջատար նշանակություն ունի անասնաբուծությունը, մասնավորապես կաթնատու տավարաբուծությունը: Բուսաբուծությունը մեծ մասամբ ծառայում է անասնապահության նպատակներին:
Էստոնացիները հնուց ի վեր զբաղվել են նաև ձկնորսությամբ, որն այսօր էլ երկրի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Ո՞վ չի ճաշակել էստոնական համեղ շպրոտը, կիլկան կամ մանրահարինգը: Այստեղ պատրաստում են բազմապիսի պահածոներ:
Տալլինն իսկական քաղաք-թանգարան է: Նրա հին մասում պահպանվել են միջնադարյան ամրոցների պարիսպներ, աշտարակներ, նեղլիկ, ոլորապտույտ փողոցներ: Աշտարակներից մեկի՝ սպառազեն պահապանի տեսքով հնօրյա հողմացույցը՝ Ծերուկ Թոմասը, դարձել է քաղաքի խորհրդանիշը: Հին քաղաքի պարիսպների բոլոր ուղղություններով ձգվում են ժամանակակից փողոցները, բազմահարկ շենքերի թաղամասերը: Տալլինը նաև խոշոր նավահանգիստ է: 

Հայերն Էստոնիայում
Հայ-էստոնական առնչությունները սկզբնավորվել են տակավին XIX դարի արշալույսին, երբ Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանում կրթություն էին ստանում հայ ուսանողներ Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Ռափայել և Քերովբե Պատկանյանները, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը և ուրիշներ: Ի դեպ՝ այստեղ են ստեղծվել մեծ ժողովրդականություն վայելող ձեզ քաջ հայտնի «Ծիծեռնակ» (Դոդոխյան) և «Հայոց աղջիկներ» (Միրիմանյան) երգերը: Տարտուի համալսարանում, որտեղ սովորել է Խ. Աբովյանը, ներկայումս կա նրա անվամբ կոչված լսարան: 
Ներկայումս հայերի թիվը երկրում շուրջ 2 հզ. է: Բնակվում են հիմնականում Տալլինում ու Տարտուում, նաև Պյառնուում, Նարվայում: Նրանց մեջ զգալի թիվ են կազմում մտավորականները՝ ճարտարագետներ, բժիշկներ, մանկավարժներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, արդյունաբերական և առևտրական ընկերությունների ղեկավարներ: Համայնքի հասարակական կյանքը կազմակերպում են Տալլինի և Տարտուի հայկական ազգային միությունները, որոնց կից բացվել են հայկական կիրակնօրյա դպրոցներ: Գործում է եկեղեցի, եթեր է հեռարձակվում «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը: