Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Մ. թ. ա. մոտ 365 թ., 
Մ.թ.ա. 270 թ., ք. Ալեքսանդրիա

Էվկլիդեսն ստեղծել է տարրական երկրաչափությունը՝ էվկլիդեսյան երկրաչափությունը, որով այդ գիտությունը մինչև օրս ուսուցանվում է դպրոցական դասընթացներում:

Հույն Նաուկրատի որդի Էվկլիդեսն ապրել ու աշխատել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Պտղոմեոս I-ի օրոք: Նրա գլխավոր աշխատանքը՝ 13 գրքով շարադրված «Սկզբունքները» (լատիներեն՝ «Տարրեր»), նվիրված է հարթաչափության, տարածաչափության և թվերի տեսության հարցերին: Նա դրանով հանրագումարի է բերել իրենից առաջ ստեղծված` Թալեսի, Պյութագորասի, Արիստոտելի և այլոց «հունական մաթեմատիկան»: Էվկլիդեսը կարողացել է եղած երկրաչափական առանձին-առանձին գիտական ճշմարտությունները վերածել խիստ տրամաբանական ու կապակցված գիտության: Էվկլիդեսյան երկրաչափությունն սկսվում է պարզագույն դրույթներով՝ աքսիոմներով, այնուհետև մեկը մյուսի հետևից շարադրված են այդ գիտության թեորեմները, որոնցից յուրաքանչյուրի ապացուցումը հենվում է նախորդ՝ արդեն ապացուցված թեորեմների վրա:
Էվկլիդեսը մշակել է նաև երկու ամբողջ թվի կամ երկու բազմանդամի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և կամ երկու հատվածի ընդհանուր չափը գտնելու մեթոդը, որը կոչվում է Էվկլիդեսի ալգորիթմ: Էվկլիդեսի անվան հետ են կապված Էվկլիդեսի տարածություն և Էվկլիդեսի հեռավորություն հասկացությունները:
«Սկզբունքները» հայերեն է թարգմանել Անանիա Շիրակացին դեռևս VII դարում: Հայտնաբերվել է նաև աշխատության  XVII դարի մանկավարժ և մատենագետ Գրիգոր Րաբունապետ Կեսարացու  ամբողջական թարգմանությունը: Պահպանվել են նաև Էվկլիդեսի «Պատկերների տրոհման մասին» (պահպանվել է արաբերեն թարգմանությամբ) և «Կոնական հատույթներ» աշխատությունները: