Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են: 
Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա:
Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնները մթերքի կամ արտադրանքի մնացորդներն են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Արդյունաբերական թափոններ են նաև արդյունահանվող օգտակար հանածոների դատարկ ապարները, ինչպես նաև անտառհատման մնացորդները:
Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է: 
Հատկապես մեծ վտանգ են պարունակում ճառագայթաակտիվ թափոնները, որոնք դասակարգվում են` ըստ ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության (կարճակյաց, միջին տևողության, երկարակյաց), տեսակարար ակտիվության (ցածրակտիվ, միջին ակտիվության, բարձրակտիվ), ճառագայթման բաղադրության (a, b, g և նեյտրոն ճառագայթող) և այլն: Առավել տարածված է այդպիսի թափոնների թաղումն այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա: Օրինակ` ԱՄՆ-ում ճառագայթաակտիվ թափոնները թաղում են սպառված աղային հանքահորերում և ժայռային ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի անապատում, Հայկական ատոմակայանում՝ հատուկ սարքավորված պահեստարանում:
Կեղտաջրերն արտադրական ու կենցաղային հոսքաջրերն են. դրանք կոյուղու համակարգով հեռացվում են ձեռնարկությունների և բնակավայրերի տարածքից: Արտադրական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտվում են նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և քիմիական այլ միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր): Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են տարաբնույթ բակտերիաների՝ հատկապես աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ: Կեղտաջրերը մաքրում են մեխանիկական (պարզեցում, զտում), ֆիզիկաքիմիական (չեզոքացում, քլորով մշակում) և կենսաբանական (միկրոօրգանիզմներով օրգանական նյութերի օքսիդացում) եղանակներով: Կեղտաջրերի ճիշտ հեռացումից ու մաքրումից է կախված բնակավայրերի սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունը և բաց ջրամբարների՝ որպես ջրամատակարարման աղբյուրներ օգտագործելու հնարավորությունը: Խստորեն արգելվում են չմաքրված կեղտաջրերի մուտքը ջրավազաններ և դրանց օգտագործումը:
   
  • Մեկ ավտոմեքենան տարեկան մթնոլորտ է արտանետում 600–800 կգ շմոլ գազ (CO), շուրջ 200 կգ չայրված ածխաջրածիններ, 40 կգ ազոտի օքսիդներ և այլ վնասակար նյութեր, այդ թվում՝ նաև քաղցկեղածին: