Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Այրման համար անհրաժեշտ է թթվածին:
Ճնշախցերում հիվանդներին բուժում են բարձր ճնշման թթվածնով: Մաքուր թթվածինն արագացնում է խոցերով, այրվածքներով տառապող և գազերով թունավորված հիվանդների բուժումը:
O2
Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է: Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք:
Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ:
Թթվածինը կարևոր է հատկապես նրանով, որ մենք շնչում ենք այն: Շնչառությունը Երկրի կենսոլորտի, կյանքի գոյատևման ամենակարևոր նախապայմանն է:
Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա հինգերորդ մասը: Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում: Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով: Նրանք նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝ գիշերը:
Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն:
Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ: Այրվում են փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն: 
Կենսաքիմիական շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է աստիճանաբար՝ առանց լույսի անջատման: Դանդաղ օքսիդացում են, օրինակ, խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումն օրգանիզմում, բույսերի մնացորդների փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում:
Տեխնիկայում թթվածինը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ և ջրի էլեկտրոլիզով:
    
Թթվածնի հայտնաբերման 
պատմությունից
  Դեռևս VIII դարում չին գիտնական Մաո Հոային հաստատել է, որ օդը պարունակում է այրմանն ու շնչառությանը մասնակցող գազ: Իտալացի գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին նույնպես օդը դիտում էր որպես 2 գազերի խառնուրդ, որոնցից միայն մեկն է մասնակցում այրմանն ու շնչառությանը: XVIII դարում առաջին անգամ միմյանցից անկախ թթվածին ստացել են շվեդ գիտնական Շեելեն (1769–70 թթ-ին)՝ կալիումի բորակը (KNO3) շիկացնելով, իսկ 1774 թ-ին՝ անգլիացի գիտնական Ջ. Փրիստլին՝ սնդիկի օքսիդը (HgO) տաքացնելով:
   Սկզբում թթվածին քիմիական տարրն անվանել են «հրեղեն օդ» («ֆլոգիստոն»)՝ այրմանը նպաստելու, իսկ ավելի ուշ՝ «կյանքի օդ»՝ շնչառությանը մասնակցելու համար: 1775 թ-ին ֆրանսիացի քիմիկոս Ա. 
   Լավուազիեն բացահայտեց օդի բաղադրությունը. ցույց տվեց, որ թթվածինը թթուների պարտադիր բաղադրիչ մաս է, և այն անվանեց «թթու առաջացնող» (հունարեն՝ «օքսյուս» – թթու, և «գենարե» - ծնել), որից էլ առաջացել է հայերեն թթվածին անվանումը:
   Լավուազիեն ճիշտ մեկնաբանեց թթվածնի դերը նաև այրման և շնչառության շարժընթացներում` դրանք դիտելով որպես նյութերի և թթվածնի փոխազդեցություն: 
  
    
  • Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 65% թթվածին:
  • Թթվածինը էլեկտրականություն չի հաղորդում, բայց օժտված է արտաքին մագնիսական դաշտում մագնիսանալու` պարամագնիսական հատկությամբ: