Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Բվի ճուտը թռչելիս. թևերը թափահարելու համար թռչուններին անհրաժեշտ են կրծքավանդակին միացած ուժեղ մկաններ:
Ինքնաթիռի թևի աերոդինամիկական պրոֆիլը.
Միջատները կարողանում էին թռչել օդային տարերքը սանձահարել երազող առաջին մարդկանց հայտնվելուց դեռևս 350 մլն տարի առաջ: Մոտ 200 մլն տարի առաջ հայտնվեցին հնագույն թռչունները, իսկ ղեկավարվող առաջին թռիչքը մարդը կատարեց միայն 1903 թ-ին: Թռչելու համար կենդանի արարածին կամ մեքենային անհրաժեշտ է օդ բարձրանալ, մնալ օդում և ղեկավարել իր շարժումները:
Գետնից դեպի վեր թռչելու համար թռչունն ուժգնորեն ցատկոտում է ու բացում փետրածածկ թևերը, որոնք   հրաշալիորեն հարմարված են թռիչքի համար: Թռչելիս թռչունի թևը հրվում է օդից, որից առաջանում է վերամբարձ ուժ: Թևով հետ հրված օդը թռչունին առաջ է մղում, իսկ իջնելիս թևը ծալվում է, և օդը հոսում է փետուրների միջով, որը փոքրացնում է թևի դիմադրությունը: Թռիչքի ժամանակ թռչունը կծկում է տոտիկները, որի շնորհիվ նրա մարմինը դառնում է ավելի շրջահոսելի: Թռիչքի ուղղությունը թռչունը փոխում է պոչի օգնությամբ: 
Ինքնաշեն թևերով թռչելու մարդու բազմադարյան փորձերը վերջանում էին անհաջողությամբ, որովհետև մարդը չունի թևերն անհրաժեշտ հաճախությամբ թափահարելու ուժը: Թռչելու ունակ միակ կաթնասունը չղջիկն է: 

Ինչպես է թռչում ինքնաթիռը
Ինքնաթիռների մեծ մասի թևերը թռչունի թևերի պես կորաձև են. դրան անվանում են օդադինամիկական ձև: Ինքնաթիռն օդում պահվում է անշարժ թևերի վերամբարձ ուժով:
Պտուտակավոր ինքնաթիռներն առաջ են շարժվում պտուտակների օգնությամբ: Այսպիսի ինքնաթիռների շարժիչը նման է ավտոմեքենայի շարժիչի, միայն թե այն շատ ավելի հզոր է: Երբ ինքնաթիռը զարգացնում է որոշակի, հաշվարկված արագություն, նրա թևերը շրջահոսող օդն առաջացնում է վեր բարձրանալու համար անհրաժեշտ վերամբարձ ուժը: Կոնստրուկտորներն աշխատում են ինքնաթիռի թևերին տալ կատարելապես շրջահոսելի ձև՝ թռչող ինքնաթիռին օդի դիմադրության հակազդեցությունը առավելագույնս փոքրացնելու համար:
Այլ սկզբունքով են շարժվում ռեակտիվ ինքնաթիռները: Դրանց առաջ է մղում ռեակտիվ շարժիչում վառելանյութի այրումից առաջացած տաքացած գազերի հետհրման ուժը, և ինքնաթիռն առաջ է սլանում ժամում 3500  կմ և ավելի արագությամբ: