Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հովտաշուշան
Բանգի
Ղանձլամեր
Իշակաթնուկ
Մորմ
Արջընկույզ
Գյուրզա
Սովորական կրետ
Մեդուզա ֆիզալիա
Սրանք այն բույսերն ու կենդանիներն են, որոնք իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում և տարբեր օրգաններում կուտակում են մարդու ու կենդանիների համար թունավոր նյութեր:
Թունավոր բույսեր ու կենդանիներ կան երկրագնդի բոլոր վայրերում: Ամենաթունավորներն ապրում են արևադարձային երկրներում: 

Թունավոր բույսեր
Հայտնի են ավելի քան 10 հզ. թունավոր բույսեր: Կան նաև թունավոր սնկեր, պտերներ, մերկասերմեր:
Թունավոր բույսերն ազդում են կենդանի օրգանիզմների կենտրոնական նյարդային, սիրտանոթային, մարսողական, շնչառական համակարգերի և այլ օրգանների վրա:
Թունավոր կարող է լինել բույսն ամբողջությամբ, օրինակ՝ բանգին, շիկատակը, արջընկույզը, ընձախոտը, կամ նրա առանձին մասերը, օրինակ՝ ծիրանի, նշի, սալորի, բալի և այլ վարդազգիների դառը կորիզները: Ճավա և Կալիմանտան կղզիներում (Ինդոնեզիա) հանդիպում է մի գեղեցիկ ծառ՝ ուպասենին (անչար), որի կաթնանման հյութը թունավոր է: Հյուսիսային Ամերիկայում աճող աղտոր
թփի տերևների ու ցողունների մակերևույթը պատված է թունավոր մազմզուկներով: Որոշ թունավոր բույսերի չի կարելի նույնիսկ ձեռք տալ, որովհետև նրանց հյութի մեջ պարունակվող թունավոր նյութերը կարող են մաշկի միջով թափանցել արյան մեջ և թունավորում առաջացնել: Տեղային վնասվածք (մաշկի, լորձաթաղանթների) կարող է առաջանալ նաև թունավոր բույսերի (ողկուզակ, կոծուկ, տերևատ) հետ շփվելիս:
Բույսերի թունավորությունը պայմանավորված է նաև բույսի զարգացման փուլով (օրինակ՝ գարնանը ղանձլամերի վերգետնյա մասն է խիստ թունավոր, աշնանը՝ պալարասոխուկները), տարածման արեալով (օրինակ՝ հյուսիսում աճող ընձախոտը գրեթե թունավոր չէ, իսկ հարավում աճողը խիստ վտանգավոր է): 
Մարդուն շրջապատում են սննդի մեջ օգտագործվող, տեխնիկական, թունավոր և դեղատու բույսեր, որոնց միջև չկա խիստ սահմանազատում: Շատ բուսական թույներ փոքր քանակությամբ օգտագործվում են որպես դեղամիջոցներ (օրինակ՝ մատնոցուկից և հովտաշուշանից ստանում են սրտային գլիկոզիդներ, բանգիից՝ ատրոպին և այլն, որոշ թունավոր բույսերից՝ միջատասպան նյութեր):
Շատ վտանգավոր են գեղազարդիչ որոշ բույսեր (մագնոլիա, շուշան, դափնեվարդ, մատնոցուկ, ոջլախոտ) և հատկապես այն թունավոր բույսերը, որոնց պտուղները (շիկատակ, դժնիկ, ցախակեռաս և այլն) ու արմատները (գինազոխ, մոլեխինդ) նման են սննդի մեջ օգտագործվող բույսերի և դեղաբույսերի պտուղներին ու արմատներին:
ՀՀ-ում աճող վայրի թունավոր բույսերից են բանգին, արջընկույզը, գորտնուկը, իշակաթնուկը, գնարբուկը, ղանձլամերը և այլն:

Թունավոր կենդանիներ
Կենդանիների թույներն առաջանում են հատուկ թունավոր գեղձերում կամ պարունակվում են թքագեղձերի, սեռական գեղձերի արտազատուկներում, հյուսվածքային հեղուկներում, ավիշում և այլն: 
Հայտնի են մոտ 5 հզ. թունավոր կենդանիներ: Նրանք բաժանվում են 2 խմբի՝ ակտիվ և պասսիվ: Ակտիվ թունավոր կենդանիներն ունեն թույն արտադրող հատուկ օրգաններ. լինում են զինված (օձեր, կարիճներ, մեղուներ և այլն)՝ թույնն արտադրվում է հատուկ գեղձերում և ներարկվում ծակող կամ վերք հասցնող ապարատի միջոցով (ծառայում է որպես պաշտպանության ու հարձակման միջոց), և չզինված (զատկաբզեզներ, սևամարմիններ, տրիտոններ, դոդոշներ և այլն)՝ չունեն ծակող ապարատ, և թույնը, ընկնելով զոհի մաշկի կամ լորձաթաղանթի վրա, գրգռում է այն:
Ստորակարգ անողնաշարավոր թունավոր կենդանիները (հիդրա, ակտինիա, մեդուզա) ունեն խայթիչ բջիջներ: Հոդվածոտանիների (մեղուներ, կարիճներ, կրետներ, սկոլոպենդրա) բազմաբջիջ մաշկային գեղձերը կապված են խայթիչի հետ:
Ոսկետուտի, ալոճաթիթեռի մարմինները պատված են նուրբ, ծակող մազիկներով, որոնք կապված են թունավոր միաբջիջ գեղձերի հետ: Առանձին կենդանիների (սարդեր, դաշտային տզեր, օձեր և այլն) թունավոր գեղձերը կապված են բերանային օրգանների հետ:
Պասսիվ թունավոր կենդանիները, որպես կանոն, չունեն թունավոր գեղձեր և ակտիվ հարձակման օրգաններ: Դրանց թունավորությունը գաղտնի բնույթ ունի՝ դրսևորվում է միայն կենդանուն տրորելիս կամ ուտելիս, քանի որ թունավոր նյութերը պարունակվում են արյան շիճուկում, արյունաավշում, մաշկածածկույթներում, որովայնամզում, ձկնկիթում և այլն: Օրինակ՝ մարդու համար վտանգավոր են իսպանական, մայիսյան, կապտաթև և այլ բզեզներ, որոնց սեռական օրգանների արտազատուկը (կանթարիդին և պեդարին) խիստ թունավոր է մարդու համար (մաշկի վրա ընկնելուց առաջացնում է մաշկաբորբեր, իսկ բզեզներին կուլ տալուց՝ թունավորում):
Որոշ թիթեռների թրթուրները (շերամորդը և այլն) նույնպես կարող են առաջացնել մաշկի տեղային ախտահարումներ: Շատ ներքին մակաբույծներ (որդեր, արյան մակաբույծներ) ապրում են տիրոջ օրգանիզմում և արտադրում են թունավոր նյութեր: Թունավորումն արտահայտվում է տեղային և ընդհանուր բնույթի կլինիկական ախտանշաններով:
ՀՀ-ում մարդու համար թունավոր են մորմը, սև կամ հաստապոչ, անդրկովկասյան, խայտաբղետ կարիճները, գյուրզան, Ռադդեի լեռնային իժը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ և Դարևսկու վահանագլուխ իժերը, սովորական մողեսաօձը, կովկասյան կատվաօձը, խայտաբղետ իժանման, կապարագույն իժանման ու նայադային սահնօձերը:
Թունավորման համար կարևոր են թույնի քանակը, ազդեցության արագությունը և տևողությունը: Օրինակ՝ բոժոժավոր օձի թույնի նույն քանակությունը մահացու է 24 շան, 60 ձիու կամ 600 ճագարի համար: 
Կենդանիների զգայունությունը տարբեր կենդանիների թույների նկատմամբ տարբեր է. օրինակ՝ ոզնիներն ավելի քիչ զգայուն են իժի, անապատներում ապրող կրծողները՝ կարիճների թույների նկատմամբ: Որոշ թռչուններ (արագիլներ, ագռավներ, անգղեր և այլն) սնվում են նաև թունավոր օձերով, հավերը՝ սարդերով: Մարդը և կենդանիները կարող են իմունիտետ ձեռք բերել թույնի նկատմամբ, եթե այն փոքր չափաքանակներով երկար ժամանակ ներարկվի նրանց օրգանիզմ: Կենդանական ծագում ունեցող թույները (օձի, մեղվի և այլնի) լայնորեն կիրառվում են դեղագործության, ախտորոշման բնագավառներում և կենսաբանական տարբեր հետազոտություններում:

Արհեստական թունավոր նյութեր
Բուսական և կենդանական թունավոր նյութերից բացի, կան նաև բազմաթիվ արհեստական թունավոր նյութեր, որոնք քիմիական միացություններ են: Դրանք տնտեսական և սանիտարական տարբեր կարիքների, անձնական հիգիենայի ու կոսմետիկ նպատակներով կենցաղում կիրառվող քիմիական պատրաստուկներ են, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի թունաքիմիկատներ, ինչպես նաև հիվանդությունների բուժման նպատակով մեծ չափաքանակներով օգտագործվող դեղամիջոցներ:
Տարբերում են գրգռող, այրող, խեղդող, քնաբեր, ջղաձգային և այլ թույներ: Դրանց մեծ մասը, անկախ չափաքանակից և օրգանիզմ թափանցելու եղանակից, ունի ընտրողական ազդեցություն. կարող են ազդել խիստ որոշակի բջիջների և հյուսվածքների վրա՝ չվնասելով մյուսները: Օրինակ՝ շմոլ գազը և բորակն ախտահարում են արյան բջիջները, ալկոհոլը և թմրանյութերը՝ նյարդային համակարգի բջիջները, ծանր մետաղների միացությունները՝ երիկամների և լյարդի գործառույթները:
Թունավոր նյութերը կիրառվում են ռազմական գործողությունների ժամանակ` որպես զանգվածային ոչնչացման զենքի տեսակ (քիմիական զենք): Ըստ ազդեցության բնույթի՝ այս թունավոր նյութերը բաժանում են 6 խմբի. նյարդալուծանքային (զարին, զոման, V-գազեր), մաշկապալարային (իպրիտ, լյուիզիտ), ընդհանուր թունավորման (կապտաթթու, քլորցիան), հեղձուցիչ (ֆոսգեն), գրգռիչ (քլորացետոֆենոն, ադամսիտ) և հոգեքիմիական (բի-զետ), ըստ կայունության աստիճանի՝ 2 խմբի. կայուն և անկայուն: Կայուն թունավոր նյութերի թունավորող հատկությունը պահպանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր, իսկ անկայուն թունավոր նյութերինը՝ մի քանի րոպեից մինչև 1–2 ժամ:
Հատկապես վտանգավոր են այն թունավոր նյութերը, որոնք մարդու և շրջակա միջավայրի վրա ներգործում են դանդաղ, տևականորեն ու վնասում են գենետիկական ապարատը, ինչը հանգեցնում է վերարտադրության խանգարման, բուսական և կենդանական աշխարհների տեսակների այլասերման:
Կովկասյան իժ
Սև կարիճ
Մորմ


   
  • Ռազմական թունավոր նյութեր առաջինը կիրառել է Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914–18):