Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի սխեմատիկ պատկերը.
Թունելներում նույնպես կան խաչվող ճանապարհներ:
Թունելներն ամենատարբեր նպատակներով օգտագործվող ստորգետնյա ուղիներ են: Փողոցների և շենքերի տակ գտնվող թունելներով անցնում են ավտոճանապարհներ և մետրոյի գծեր: Գետերի տակ կամ լեռների մեջ փորված թունելներով անցնում են երկաթուղիներ: Լա Մանշ նեղուցի տակ մեծ խորությամբ փորված ժամանակակից թունելն Անգլիան միացնում է մայրցամաքային Եվրոպային:
Խոշոր քաղաքներում բնակիչները բանուկ փողոցներն անցնում են ստորգետնյա անցումներով: Քաղաքներում թունելներով են կատարվում ջրամատակարարումը և կեղտաջրերի հեռացումը: Նեղ թունելների մեջ տեղադրում են հեռախոսային և այլ տիպերի մալուխներ: Ստորերկրյա հանքահորերը կազմված են ածխի և հանքապարի խորքերում փորված թունելներից: Հանքահորերն աշխարհում փորված ամենախոր թունելներն են:

Թունելների շինարարությունը
Երկրի մակերևույթին անմիջականորեն մոտ գտնվող թունելները կարելի է կառուցել բաց եղանակով: Դրա համար անհրաժեշտ է փորել խոր ու երկար խրամուղիներ և դրանք ամրացնել հատուկ ծածկերով:
Սակայն թունելների մեծ մասն անցկացնում են մեծ խորությունների վրա: Այդպիսի թունելների շինարարությունը կատարվում է ներհատիչ մեքենաներով: Հանքապարները փխրեցնելու նպատակով երբեմն կիրառում են նաև ուղղորդված պայթյուններ: Տրանսպորտային թունելը հաճախ կառուցում են անցահատիչ վահանակի օգնությամբ. հզոր շարժիչն այդ մեքենան առաջ է մղում, իսկ նրա կտրող անվաթիերը փորում, դուրս են թափում հանքապարը: 
ՀՀ-ում առավել նշանավոր են Սևանա լճի մակարդակի բարձրացման համար կառուցված Արփա-Սևան ջրատար թունելը՝ 48,3 կմ երկարությամբ (1963–81 թթ-ին) և Որոտան-Արփա թունելը՝ 21,6 երկարությամբ (2004 թ-ին):
Աշխարհի ամենաերկար՝ 168 կմ երկարությամբ ջրատար թունելը կառուցվել է ԱՄՆ-ում 1944 թ-ին: Դրանով ջուր է մատակարարվում Նյու Յորք քաղաքին:
Լա Մանշ նեղուցի տակով անցնող Եվրաթունելը, որի երկարություն 49,94 կմ է, բաղկացած է 2 գլխավոր երկաթուղային թունելներից, որոնց մեջտեղով անցնում է երրորդ՝ ծառայողական թունելը: Կանխարգելիչ աշխատանքների կատարման համար նախատեսված է նաև ընդլայնական թունել, որը 2 գլխավոր թունելները միացնում է միմյանց: 
   Ներկայումս աշխարհում ամենաերկարը ճապոնական «Սեյկան» թունելն է (երկարությունը` 53,9 կմ), որն իրար է միացնում Հոնսյու և Հոկայդո կղզիները: Բացվել է 1988 թ-ի մարտի 13-ին: