Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Թունիս
Տարածքը՝ 
164,2 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
11 մլն
Պետական լեզուն՝ 
արաբերեն
Դրամական միավորը՝ 
թունիսյան դինար
Թունիսի ավանդական տաբունա հացը թխելիս
Թունիսի Հանրապետություն
Թունիսը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում: Տարածքը ձգվում է 800 կմ՝ Միջերկրական ծովից մինչև Սահարա: Մակերևույթն առավելապես բլրային է: Հյուսիս-արևմուտքում տարածքի մեծ մասը զբաղեցնում են Թել Ատլասի և Սահարական Ատլասի լեռների արևելյան ճյուղավորությունները: Թունիսի լեռնաշղթայի արևմուտքում է գտնվում երկրի ամենաբարձր (1544 մ) կետը՝ Շամբի լեռը, հարավում՝ Սահարա անապատը: Կան նավթի, գազի, երկաթի, ֆոսֆորիտների, ցինկի, կապարի պաշարներ:
Կլիման հիմնականում մերձարևադարձային միջերկրածովյան է, ծայր հարավում՝ արևադարձային անապատային: Գետերն ունեն սեզոնային բնույթ, գլխավոր գետը Մեսջերդան է, որն ունի մեծ ջրաէներգետիկ պաշարներ: Երկրի հյուսիսում կան աղի լճեր (Բիզերտա, Գարաետ Աշկել): Սաղարթավոր և ասեղնատերև անտառները պահպանվել են միայն լեռներում:
Չոր տափաստաններում և կիսաանապատներում գերակշռում է չորասեր խոտածածկույթը:
Կենդանական աշխարհը համեմատաբար աղքատ է: Հանդիպում են հովազ, վայրի խոզ, շնագայլ, աղվես: Բազմազան ու հարուստ է թռչնաշխարհը: Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել է Զեբել-Բու-Խեդմա արգելոցը:
Թունիսը 1881 թ-ից եղել է ֆրանսիական պրոտեկտորատ: Անկախություն է ձեռք բերել 1956 թ-ի մարտի 25-ին: Երկրում բնակվում են գլխավորապես արաբներ ու բերբերներ:
Թունիսի Սենտ Վինսենտ դը Պոլի տաճարը
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են: Մշակում են հացահատիկային բույսեր, խաղող, ձիթենի, ցիտրուսներ, բանջարեղեն: Կան մետաղամշակման, մետաղաձուլական, սննդի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ:
Միջերկրական ծովի ափին է գտնվում մայրաքաղաք Թունիսը, որը, որպես փյունիկյան Կարթագեն քաղաքի արվարձան, հայտնի էր դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ:
Թունիսի տարածքում պահպանվել են քարի դարի, փյունիկյան, հռոմեական ժամանակների արվեստի հուշարձաններ: Բնորոշ է մարմարի քանդակազարդումը, խեցեղենի, ոսկերչական իրերի, գորգերի, արծաթով ու ոսկով ընդելուզված զենքերի պատրաստումը: