Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Ռեյկյավիկ
Տարածքը՝ 
103 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
300 հզ.
Պետական լեզուն՝ 
իսլանդերեն
Դրամական միավորը՝ 
կրոն
Կղզու տարածքի 12%-ը ծածկված է սառույցով: Ամենամեծ սառցալեռան՝ Վատնայոկուդլի մակերեսը 8392 կմ2 է,  սառույցի հաստությունը` մինչև 914 մ:

Իսլանդիայի Հանրապետություն
Իսլանդիան պետություն է Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների սահմանագծին գտնվող համանուն կղզում: «Իսլանդիա» անգլերենից բառացի թարգմանությամբ նշանակում է սառցե երկիր: Հրաբխային ծագման կղզի է` մայրցամաքից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Մակերևույթը լեռնային է, դաշտավայրերը գտնվում են ափամերձ նեղ գոտում: Կան 26 գործող և 100-ից ավելի հանգած հրաբուխներ: Դրանցից շատերը ծածկված են սառցադաշտերով: 
Սառցադաշտերի և գործող հրաբուխների հարևանությունը կղզու բնության առանձնահատկությունն է: Գործող հրաբուխներից առավել ակտիվը Հեկլան է, որի հսկայական խառնարանը վաղ միջնադարում համարվում էր դժոխքի մուտքը: Սակայն առավել կործանարար է եղել Լակի հրաբխի 1783 թ-ի ժայթքումը, որի հետևանքով երկրակեղևում առաջացել է 30կմ երկարությամբ հսկայական ճեղք, և զոհվել է 9 հզ. մարդ (Իսլանդիայի բնակչության 1/5-ը): Հրաբխային մոխիրը հաստ շերտով ծածկել է մի ընդարձակ տարածք՝ ոչնչացնելով բուսական և կենդանական աշխարհները:
Իսլանդիայի հանգած հրաբուխներից նշանավոր է Սնայֆեդլսնեսը, որի խառնարանն է նկատի ունեցել ֆրանսիացի նշանավոր գրող Ժյուլ Վեռնը իր «Ուղևորություն դեպի երկրի կենտրոն» վեպը գրելիս:
Գործող հրաբուխների շրջանում շատ են գեյզերներն ու տաք աղբյուրները, որոնց ջրերն օգտագործվում են բնակարանների, ջերմոցների ջեռուցման համար:
Իսլանդիան աչքի է ընկնում դաժան կլիմայական պայմաններով. ձմեռը երկարատև է, սառնամանիքային, ամառը՝ կարճ ու զով: Կղզու հարավային և հարավարևելյան շրջանների կլիմայի վրա մեղմացնող ազդեցություն է գործում Հյուսիսատլանտյան տաք հոսանքը: Կղզու մեծ մասը զբաղեցնում է տունդրան, շատ են ճահիճները և ձկնառատ լճակները (ամենամեծը Լոխ Նեյն է): Կենդանական աշխարհն աղքատ է:
Իսլանդիա կղզու բնակեցումն սկսվել է 870թ-ին: 1380 թ-ից պատկանել է Դանիային: Անկախություն է ձեռք բերել 1918թ-ին,
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը
հանրապետություն հռչակվել 1944թ-ին: Ներկայումս բնակչության 99%-ն իսլանդացիներ են:
Երկրի տնտեսության հիմքը ձկնորսությունն ու ձկնավերամշակումն են: Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած են մսաբրդատու ոչխարաբուծությունը և կաթնատու տավարաբուծությունը: Մշակում են կերային մշակաբույսեր, կարտոֆիլ: 
Տես նաև Գեյզեր: