Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ամբարտակների զգալի մասը նախատեսված է ջրէկներ կառուցելու համար
Ամբարտակները գետը կամ գետաբերանը պատնեշող կառույցներ են: Դրանք կառուցում են ջրհեղեղներն ու վարարումները կանխելու, ջրէկներում էլեկտրաէներգիա արտադրելու, խոշոր քաղաքները ջրամատակարարելու և գյուղատնտեսական ցանքերը ոռոգելու համար: Ամբարտակը պատնեշում է գետի հունը, ջուրը կուտակվում և առաջացնում է ջրամբար: Ժամանակակից ջրամբարտակները լինում են 2 հիմնական տեսակի` լցովի և ամբողջաքարային: 
Լցովի ամբարտակները քարահողային խոշոր լիրքաթմբեր են: Դրանց հիմնամասերը փոքր-ինչ ավելի լայն են, քան գագաթները, քանի որ ջրի ճնշումն ավելի ուժեղ է ամբարտակի հիմնամասում: Քարի շերտն ամբարտակը պահպանում է ողողաքայքայումից: Ամբարտակի ամբողջ հաստությամբ տեղակայվում է անջրանցիկ պատնեշը՝ բետոնե խոշորաբեկորները:Լցովի ամբարտակները սովորաբար կառուցվում են լայնահուն գետերի վրա, քանի որ այդ ամբարտակների շինանյութը համեմատաբար էժան է: Այդպիսի ամբարտակներն ի վիճակի են դիմակայել հիմքի տեղաշարժերին, սակայն ջուրը կարող է աստիճանաբար ողողահարել և քանդել դրանք: Այս երևույթներից խուսափելու համար ճարտարագետները ամբարտակի հիմքը պատում են ջրանթափանց բետոնով կամ ջրի մի մասը հեռացնելու համար կառուցում են կողմնատար ջրթափ:
Ամբողջաքարային ամբարտակները սովորաբար կառուցում են բետոնից: Դրանք հարմար են նեղ, խոր կիրճերը պատնեշելու համար, որովհետև միայն բետոնն է դիմանում այդպիսի ամբարտակի հիմքում ստեղծվող ուժեղ ճնշմանը: Ամբողջաքարային ամբարտակի պարզագույն տեսակը ուժեղացված ամբարտակն է, որի հիմքը շատ ավելի լայն է գագաթից:
 
   
Ռեկորդակիր ամբարտակներ
  •  Աշխարհում ամենաբարձրերից մեկը Տաջիկստանում Վախշ գետի վրա կառուցված Ռոգունի ջրէկի ամբարտակն է, որն  ունի 335 մ բարձրություն: Իսկ նույն գետի վրա կառուցված Նուրեկի ջրէկի ամբարտակի բարձրությունը 300 մ է:
  • Կանադայի Ալբերտա նահանգում կառուցվել է Սինքրյուդ-Բեյլինգս քարահողային ամբարտակը, որի ծավալը 540 կմ3 է:
  • Աշխարհի ամենամեծ ջրամբարը` 169 հզ. կմ3 ծավալով, գտնվում է Ռուսաստանում, որն առաջացել է Անգարա գետի վրա կառուցված Բրատսկի ջրէկի ամբարտակով: