Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


1736թ., Փարիզ,
1813թ., Փարիզ

Ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկոս Լագրանժը մշակել է վարիացիոն հաշվի հիմնական հասկացությունները: 
Լագրանժը մաթեմատիկան ուսումնասիրել է ինքնուրույն և արդեն 19 տարեկանում Տուրինի հրետանային դպրոցի պրոֆեսոր էր: 
1759 թ-ին Լագրանժը ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1766-87-ին եղել այդ ակադեմիայի մաթեմատիկական դասարանի տնօրենը: 1787 թ-ին Լագրանժը տեղափոխվել է Փարիզ, 1795 թ-ից դարձել Նորմալ դպրոցի, իսկ 1797-ից՝ Պոլիտեխնիկական դպրոցի տնօրենը:
Լագրանժի ամենակարևոր աշխատանքները վերաբերում են վարիացիոն հաշվին. նա առաջարկել է վարիացիոն խնդիրների, որոնք կոչվել են Լագրանժի խնդիրներ, լուծման ընդհանուր անալիտիկ մեթոդ: Նա շարժման հավասարումներին տվել է նոր ձև, որոնք կոչվում են Լագրանժի հավասարումներ: «Անալիտիկ մեխանիկա» (1788 թ.) դասական աշխատությունում Լագրանժը ստատիկայի հիմքում դրել է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, այնուհետև, այդ սկզբունքը զուգակցելով ֆրանսիացի գիտնական Դ՜Ալամբերի սկզբունքների հետ, կառուցել է նաև դինամիկան (Դ’Ալամբեր-Լագրանժի սկզբունք):
Լագրանժը արժեքավոր հետազոտություններ է կատարել նաև մաթեմատիկական անալիզի, թվերի տեսության, հանրահաշվի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական քարտեզագրության, աստղագիտության և այլ գիտությունների ոլորտում: