Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


1646 թ., Լայպցիգ 
1716թ., Հանովեր

Գերմանացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Լայբնիցը զարգացրել է հարաբերականության մասին ուսմունքը: Նա առաջինն է ձևակերպել էներգիայի պահպանման օրենքը, Ի. Նյուտոնից անկախ` մաթեմատիկայում ստեղծել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը:
Լայբնիցը սովորել է Լայպցիգի և Ենայի համալսարաններում, այնուհետև կատարելագործվել Փարիզում ու Լոնդոնում: 1676 թ-ից նա ծառայել է Հանովերի հերցոգի մոտ: Լայբնիցը ձևակերպել է ֆիզիկայի կարևորագույն սկզբունքներից մեկը, որը կոչվում է «փոքրագույն գործողության սկզբունք»: Առաձգականության և տատանումների տեսություններում կատարել է մի շարք հայտնագործություններ, ձևակերպել, մասնավորապես, հեծանի ամրության հաշվարկման բանաձևը:
 Գիտության ամենատարբեր բնագավառներում Լայբնիցը կանխորոշել է հետագա հայտնագործությունները: Առաջարկել է գլանի և մխոցի գաղափարը, կատարելագործել Պասկալի հաշվիչ մեքենան, նախագծել օպտիկական և հիդրավլիկ սարքեր: 
Մաթեմատիկայում Լայբնիցը ներմուծել է մաթեմատիկական նշանների համակարգը, բազմաթիվ հասկացություններ և տերմիններ, որոնք օգտագործվում են մինչև այսօր:
Լայբնիցը ստեղծել է լեզուների պատմական առաջացման տեսությունը, տվել դրանց ծագումնաբանական դասակարգումը: Նա հետաքրքրվել է նաև հայոց լեզվի հետ այլ լեզուների ունեցած փոխհարաբերության հարցով, խրախուսել ֆրանսիացի արևելագետ-հայագետ Մ. լա Կրոզի հայագիտական աշխատանքները: Լայբնիցը կապեր է ունեցել Ամստերդամում գործող հայ տպագրիչների՝ Ղուկաս Վանանդեցու և ուրիշների հետ:
Լայբնիցը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ, Բեռլինի գիտությունների ակադեմիայի հիմնադիր-նախագահը: