Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Վիենտյան
Տարածքը՝  
237 հզ. կմ2
Բնակչությունը՝  
6,1 մլն
Պետական լեզուն՝  
լաոսերեն
Դրամական միավորը՝  
կիպ
Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն
Լաոսը գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզու հյուսիս-արևելքում: Մակերևույթն առավելապես լեռնային է, առավելագույն բարձրությունը՝ 2820 մ (Բիա լեռ): Դաշտավայրերը ձգվում են Մեկոնգ գետի հովտում: Կան անագի, երկաթի, պղնձի, կապարի, մանգանի, ոսկու, արծաթի պաշարներ:
Կլիման մերձհասարակածային է: Տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները:
Երկրի անվանումն առաջացել է տեղաբնակ լաո ժողովրդի անունից: 1893 թ-ից երկիրը եղել է ֆրանսիական գաղութ: Անկախություն է ձեռք բերել 1953 թ-ին: Անկախացումից հետո, սակայն, երկրում ծագեց քաղաքացիական պատերազմ, որի ընթացքում հակամարտող կողմերին իրենց օգնությունն էին ցուցաբերում ԱՄՆ-ը և Վիետնամը: 1975 թ-ին Լաոսը հռչակվեց հանրապետություն:
Լաոսում բնակվում են մոտ 70 ազգություն ու ցեղ՝ լաո (70%), քմու, մեո, յաո: Մեծամասնության դավանանքը բուդդայականությունն է:
Քաղաքացիական պատերազմը և հաճախակի տեղի ունեցող երաշտները իրենց կնիքն են դրել երկրի տնտեսության զարգացման վրա: Լաոսն առավելապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են բրինձ, եգիպտացորեն, բատատ, գետնանուշ, սոյա, սուրճ, մրգեղեն: 
Կան գունավոր մետաղների (հատկապես՝ անագի) արդյունահանման և հարստացման գործարաններ: Տնտեսության գլխավոր ճյուղերը սննդի և թեթև արդյունաբերություններն են:
Երկրի տարածքում պահպանվել են արվեստի հնագույն հուշարձաններ, սրբավայրեր, վանական համալիրներ («վատեր»): Միջնադարյան կերպարվեստի հուշարձաններից են Բուդդայի քարե, փայտե և բրոնզե արձանները:
Ինքնատիպ է Լաոսի թատերական արվեստը, որտեղ զուգակցվում են պարը, երաժշտությունը, մնջախաղը և դրաման: Դերասանները կրում են ճոխ զգեստներ և գունազարդ դիմակներ: