Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1749թ., Բոմոն ան Օժ, Նորմանդիա
1827թ., Փարիզ

Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Լապլասը ստեղծել է հավանականությունների տեսությունը: Նրան է պատկանում ըստ բարձրության մթնոլորտի խտության փոփոխության հաշվման բանաձևը: 
Լապլասը ստացել է աստվածաբանական կրթություն, թեև ունեցել է աթեիստական հայացքներ: 1771 թ-ին նա դարձել է Փարիզի Ռազմական դպրոցի պրոֆեսոր, 1790թ-ին՝ Չափերի և կշիռների պալատի նախագահը, որտեղ ղեկավարել է նոր մետրական համակարգի ներդրման աշխատանքները: Եղել է նաև Փարիզի  գիտությունների ակադեմիայի անդամ:
Մաթեմատիկայում Լապլասը ստացել է հավանականությունների տեսության թեորեմներից պարզագույնը (Լապլասի թեորեմ), զարգացրել սխալների տեսությունը և փոքրագույն քառակուսիների մեթոդը: Բարձրագույն մաթեմատիկայում լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր», «Լապլասի ձևափոխություն», «Լապլասի ինտեգրալ», «Լապլասի հավասարում», «Լապլասի թեորեմ» հասկացությունները:
Լապլասի` ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային, ջերմության, ձայնագիտության, էլեկտրականության, օպտիկայի տարբեր հարցերին: Նա մշակել է մազականության տեսությունը, տվել մազականության ճնշումը որոշելու բանաձև (Լապլասի բանաձև), ձևակերպել է նաև գազերում ձայնի արագության բանաձևը: Քիմիկոս Ա. Լավուազեի հետ առաջինն են պատրաստել սառցային կալորիմետրը և չափել բազմաթիվ նյութերի այրման ջերմությունները:
Տիեզերական ձգողության օրենքի հիման վրա Լապլասը կարողացավ բացատրել Արեգակնային համակարգի մարմինների շարժումները, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում նրա նախորդներին: Լապլասի անունով են կոչվել խառնարան` Լուսնի վրա, և աստղակերպ N 4628: Նրա անունը ներառված է Ֆրանսիայի 72 խոշոր գիտնականների ցանկում, որը տեղադրված է Էյֆելյան աշտարակի 1-ին հարկում: