Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1743 թ., Փարիզ
1794 թ., Փարիզ

Ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիրն է: 

Լավուազիեն ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ ուսումնասիրել է քիմիա և ֆիզիկա: Նրա քիմիական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են օդի ու ջրի բաղադրությունների և այրման ու շնչառության շարժընթացներում օդի ունեցած դերի բացահայտման հարցերին: Հաստատել է, որ օդը բաղկացած է այրմանը և շնչառությանը նպաստող բաղադրիչից, որն իր հերթին, միանալով տարբեր նյութերի հետ, առաջացնում է թթու: Այդ հատկության շնորհիվ նյութն անվանեց թթվածին՝ թթու ծնող: Նա բացահայտեց նաև, որ ջուրը նույնպես ջրածնի թթվածնային միացությունն է` չնայած այն ակնհայտ թթվային հատկություն չունի:
Հաստատելով այրման թթվածնային տեսությունը՝ Լավուազիեն քիմիական գիտությունը դրեց գիտական հիմքերի վրա և կեղծ ֆլոգիստոնի տեսությունը փոխարինեց այրման թթվածնային տեսությամբ:
Լավուազիեն մշակել է նաև քիմիական անվանակարգության սկզբունքները, կազմել պարզ նյութերի առաջին աղյուսակը, Պ. Լապլասի հետ պատրաստել է առաջին սառցային կալորիմետրը և չափել մի շարք նյութերի այրման ջերմությունները:
1789 թ-ին լույս է ընծայել իր «Տարրական քիմիայի դասագիրքը», որը գիտական քիմիայի առաջին ձեռնարկն է:
Լավուազիեն գլխատվել է Հեղափոխական դատարանի որոշմամբ՝ մեղադրվելով ծխախոտի մթերման գործում թույլ տված խարդախության մեջ: Այդ առիթով ֆրանսիացի մաթեմատիկոս Ժ. Լագրանժն ասել է. «Պահանջվեց ընդամենը մեկ ակնթարթ, որպեսզի կտրվեր այդ գլուխը, բայց հնարավոր է, որ հարյուրամյակը քիչ լինի նրա նմանը ստեղծելու համար»:
Տես նաև Թթվածին: