Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Մոնրովիա
Տարածքը՝ 
111,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
3,3 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
լիբերիական դոլար
Լիբերիայի Հանրապետություն
Լիբերիան գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Ափամերձ գոտին ցածրադիր հարթավայր է, որը դեպի երկրի խորքը բարձրանում է և փոխվում Լեռնալիբերական բարձրության (առավելագույն բարձրությունը՝ Նիմբա լեռ՝ 1752 մ):
Այս պետությունն ստեղծվել է XIX դարի 1-ին կեսին՝ նպատակ ունենալով այստեղ բնակեցնել ԱՄՆ-ում ստրկությունից ազատված սևամորթներին: Անկախություն է ձեռք բերել 1847 թ-ի հուլիսի 26-ին:
1989–96 և 1999–2003 թվականների քաղաքացիական կռիվները հազարավոր կյանքեր խլեցին և հսկայական վնաս պատճառեցին երկրի տնտեսությանը:
Երկրի բնակչությունը բազմազգ է. բնակվում են կպելլեներ, լոմաներ, գրեբոներ, կրուներ և աֆրիկյան այլ ժողովուրդներ:
Լիբերիայի տնտեսության հիմքը երկաթի արդյունահանումն է և բնական կաուչուկատուների աճեցումը: Մշակում են նաև սուրճ, կակաո, ձիթատու արմավենի և այլն: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ: