Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մոտ 1420/25թ., 
ք. Ամասիա, Փոքր Ասիա 
1496 թ., Բրուսա 

Միջնադարի խոշոր բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին հայ բժշկության մեջ  շարունակել է Մխիթար Հերացու օրոք ձևավորված ավանդույթները, ստեղծել առաջին հայկական դեղագիտական հանրագիտարանը: 

Միջնադարի բնագետ-բժիշկ  Ամիրդովլաթ Ամասիացին բժշկություն սովորել է Միջագետքում կամ Արաբիայում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, արաբերենին, թուրքերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտությունը: Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսում, եղել պալատական բժիշկ, հռչակվել «վիրաբուժապետ»:
Ամասիացին «Ուսումն բժշկութեան» աշխատությունում քննության է առել սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցերը: «Օգուտ բժշկութեան» աշխատությունը կազմված է 2 մասից՝ մարդակազմություն և ախտաբանություն, որտեղ մանրամասն նկարագրված են ներքին օրգանների  հիվանդությունների (200-ից ավելի) պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանները, հիվանդի բուժումը և խնամքը, ինչպես նաև նկարագրել է տեսողական նյարդի ուղին, քիթկոկորդի և այլ հիվանդություններ, տվել  դրանց դեղաբուժման, սննդաբուժման եղանակները:
Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1487 թ.) և «Անգիտաց անպէտը» (1482 թ., հրտ.` 1926 թ.): Վերջինս հայկական միջնադարյան հայկական դեղագիտական հանրագիտարան է, որտեղ տրված են (5 լեզվով) 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների ու հանքային նյութերի անվանումներ, նրանց հոմանիշները: 
Վարակական-ալերգիական հիվանդությունների բուժման համար Ամասիացին օգտագործել է հայկական բուսաշխարհի բույսերը, կիրառել է նաև հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանց, լոշտակ), վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսական, կենդանական ու անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբան, սեքպինաճ, ակնամոմ և այլն):