Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լոլիկը (պոմիդոր) մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է լոլիկի 3 տեսակ. պերուական, մազմզոտ, որոնց պտուղներն ուտելի չեն, և սովորական կամ իսկական: Վերջինիս են պատկանում լոլիկի բոլոր մշակովի սորտերը: ՀՀ-ում մշակվում է ամենուրեք:
Արմատն առանցքային է, ցողունը՝ խոտանման, ճյուղավորվող, գետնատարած կամ կանգուն, բարձրությունը՝ 0,3–2մ: Բույսն ամբողջովին պատված է խիտ կամ նոսր մազմզուկներով: Տերևները բարդ կենտփետրաձև են կամ լայնաբլթակ, բաց կամ մուգ կանաչ, դեղնա- կամ մոխրականաչ: Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկույզ է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղին: Պտուղը հյութալի, բազմաբուն, բազմասերմ հատապտուղ է՝ կլոր, տափակ, երկարավուն, ձգված, կարմիր, վարդագույն, նարնջագույն, դեղին, սպիտակ: Պտղամաշկը հարթ է կամ տարբեր աստիճանի կողավոր: Սերմերը մանր են, ձվաձև, երիկամաձև, տափակ՝ ծածկված բաց և մուգ դեղնավուն մազիկներով: Ըստ հասունացման աստիճանի՝ լոլիկը լինում է վաղահաս, միջահաս և ուշահաս: Պտուղը համեղ է. պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, օրգանական թթուներ, ճարպեր, եթերայուղեր, վիտամիններ, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, քլորի, ծծմբի, երկաթի, պղնձի, ցինկի, յոդի, ֆտորի հետքեր, կանաչ զանգվածը՝ տոմատին (միջատասպան նյութ): Օգտագործվում են թարմ և վերամշակված (թթու դրած, հյութ, մածուկ և այլն): Պահածոների արտադրության մեջ կազմում է վերամշակվող բանջարեղենի 70–80%-ը: Լոլիկն աճում է բազմազան հողային և արհեստական սննդային միջավայրերում, ջերմա-, լուսա- և խոնավասեր է:
ՀՀ-ում ստեղծվել է լոլիկի մոտ 50 սորտ՝ Անահիտ, Արգավանդի 45, Նվեր, Լիա, Սյունիք, Գյումրի, Հոբելյանական 26, Գանձակ, Նուշ վաղահաս, Հայաստանի ջերմոցային և այլն:
   
  • Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Հայաստանում լոլիկի մշակության մասին հիշատակվել է 1870 թ-ին՝ Երևանի նահանգի գյուղատնտեսական վիճակագրական տեղեկագրում: