Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1711 թ., գ. Դենիսովկա (այժմ՝ Լոմոնոսովո), 
Ռուսաստանի Արխանգելսկի մարզ
1765 թ., Սանկտ Պետերբուրգ

Ռուս գիտնական, բնախույզ Միխայիլ Լոմոնոսովը ձևակերպել է բնության մեջ մատերիայի (նյութի) և շարժման (էներգիայի) պահպանման սկզբունքը: 1755 թ-ին հիմնել է Մոսկվայի պետական համալսարանը, որը հետագայում կոչվել է նրա անունով: 
Միխայիլ Լոմոնոսովը 1731թ-ին ընդունվել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան, ապա սովորել Կիևի Հոգևոր ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանում: 1736–41 թթ-ին Գերմանիայում ուսանել է քիմիա և մետաղաձուլության գործը:
1748-ին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային կից հիմնադրել է քիմիական լաբորատորիա, մշակել նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը և հաստատել, որ ջերմությունը պայմանավորված է մասնիկների (կորպուսկուլներ) շարժումով: Բացատրել է մի շարք օգտակար հանածոների, այդ թվում նաև նավթի, գազի, քարածխի առաջացումը:
Լոմոնոսովն զբաղվել է նաև աստղագիտության (հայտնաբերել է Վեներայի մթնոլորտը), ֆիզիկայի (բացատրել է կայծակի ու հյուսիսափայլի երևույթները) զանազան հարցերով, նախագծել և պատրաստել է մի շարք օպտիկական սարքեր:
Լոմոնոսովը նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացման, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ: Նրա խճանկարներից հայտնի են «Պետրոս I-ի դիմանկարը» և «Պոլտավայի ճակատամարտը» մոնումենտալ աշխատանքները: 
Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով:
Լոմոնոսովի անունով են կոչվել  Ատլանտյան օվկիանոսում ջրի ենթամակերևութային հակահոսանքները և ստորջրյա լեռնաշղթան Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: