Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Ադամաթուզը (բանան) բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է: Ադամաթզի ավելի քան 40 տեսակներ տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում: Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես գեղազարդիչ բույս: Սովորաբար ունի 5–6 մ, երբեմն՝ մինչև 15 մ բարձրություն: Ծաղկում և պտղաբերում է տարին 1 անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատներից: Պտուղները 3 երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են: Դրանք 10–12 հատով կազմում են ողկույզներ: Ցողունի վրա 6–12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ: Ադամաթուզը պարունակում է C և B1 վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին) և պեկտինային նյութեր: Հասունացած թարմ ադամաթուզը պարունակում է մինչև 18% օսլա, որը պտղի լրիվ հասունանալու ընթացքում փոխակերպվում է շաքարի. օսլայի քանակը նվազում է մինչև 2%, իսկ շաքարինը հասնում է մոտ 19%-ի: Ադամաթուզը չի կարելի պահել 10օC-ից ցածր ջերմաստիճանում, քանի որ վրան առաջանում են մուգ բծեր, և այն փչանում է:
Ադամաթուզը հնագույն մշակաբույսերից է, արևադարձային երկրների համար կարևոր արտահանման ապրանք է: