Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լուսատտիկ
Կայծոռիկ
Ամռան մութ գիշերին խոտերի կամ թփերի մեջ հաճախ նկատվում է կանաչավուն լույսով վառվող փոքրիկ մի «լապտերիկ», որը կարող է վառվել պայծառ ու երկարատև, երբեմն` մի քանի գիշեր անընդհատ: Նրա լույսով մթության մեջ կարելի է զանազանել նույնիսկ ժամացույցի թվանշանները:
Այդ խորհրդավոր «լապտերիկը» լուսատտիկ բզեզն է. նրա մարմնի հատուկ բջիջներում կա այնպիսի նյութ, որը, միանալով միջավայրի թթվածնին, լույս է արձակում: Այդ բջիջներին միացած են բազմաթիվ մանր խողովակներ. երբ խողովակները բաց են, նրանց միջով օդ է անցնում, և «լապտերիկը վառվում» է, երբ լուսատտիկը փակում է դրանք, բջիջները լույս չեն արձակում: 
Արու լուսատտիկները թևավոր են, նրանց «լապտերիկները վառվում են» հազվադեպ ու կարճատև: Երկարատև լույս են արձակում հիմնականում անթև էգերը:
 Լուսատտիկը շատ օգտակար է: Նա մտնում է խխունջների խեցիների մեջ և ոչնչացնում այդ վնասատուներին:
Աշխարհում կա լուսարձակող բզեզների մոտ 2000 տեսակ: Արևադարձային երկրներում նրանք ավելի խոշոր են: