Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Անապատային խածկտիկ
Սովորական ոսպնուկ. 
էգը և արուն
Կարմրաթև ոսպնուկ
Խածկտիկները կազմում են ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք: Բնակվում են Եվրոպայի և Ասիայի անտառային գոտիներում, Կովկասի ասեղնատերև լեռնային անտառներում: ՀՀ-ում տարածված է խածկտիկների 3 տեսակ՝ սովորական, անապատային և մոնղոլական:
Խածկտիկները գեղանի կեցվածքով փոքրամարմին թռչուններ են. մարմնի երկարությունը մինչև 18 սմ է, կենդանի զանգվածը՝ 20–30 գ: Գլուխը փոքր է, ոտքերն ու ճանկերը՝ երկար՝ հարմարված գետնին քայլելուն: Փետրածածկը բազմագույն է. մեջքը կապտամոխրավուն է, թևերն ու պոչը՝ մուգ, կուրծքը՝ կարմիր (էգերինը՝ դարչնագորշավուն): Անապատային և մոնղոլական խածկտիկները բնադրող-չվող են, սովորական խածկտիկը նստակյաց է, քիչ տարածված: Ձմռանն ապրում են այգիներում: Վաղ գարնանը այգիներից վերադառնում են հարազատ անտառի խուլ ու խաղաղ թավուտները և ծառերի (հաճախ՝ եղևնիների) վրա բարակ շիվերից հյուսում իրենց բները. դնում են երկնագույն 4–6 ձու: Ձագերը լույս աշխարհ են գալիս 15–20 օր հետո:
Ձմեռային այգում, մթնշաղից առաջ, երբեմն կարելի է լսել խածկտիկի սրնգային մեղմ ու թախծոտ երգը, որը մերթ ընդ մերթ ընդհատվում է ճղճղան նոտաներով: 
Խածկտիկը հիանալի նմանակող է: Դյուրահավատ այդ թռչնակը հեշտությամբ է ընկնում որսացանցի մեջ և շատ արագ ընտելանում տիրոջը: Բայց գերության մեջ նա կորցնում է իր ալ գույնը և մգանում է:
Խածկտիկը բնությունը զարդարող թռչուններից է, և նրան պետք է խնամքով պահպանել: