Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ֆիորդլենդ ազգային պարկը Նոր Զելանդիայում
Նոր Զելանդիայի բնիկ` մաորի 
Տոնախմբություն Սողոմոնյան կղզիներում
Զատկի կղզում այսպիսի քարե արձաններ հաճախ կարելի է տեսնել:
Օվկիանիա
Խաղաղ օվկիանոսում, Ավստրալիա մայրցամաքից հյուսիս և արևելք, ցրված են բազմաթիվ կղզիներ ու կղզեխմբեր, որոնց ընդհանուր անվանումը Օվկիանիա է. կղզիների թիվը 10 հզ. է, ընդհանուր տարածքը՝ 1300 հզ. կմ2, որի 80 %-ը զբաղեցնում են Նոր Գվինեա և Նոր Զելանդիա կղզիները: Տարածաշրջանը ներառում է Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան և 23 կղզային ու կղզեխմբային ինքնիշխան պետություններ և այլ երկրների պատկանող տարածքներ:
Օվկիանիայի կղզիներն ունեն մայրցամաքային (Նոր Գվինեա, Նոր Զելանդիա), հրաբխային (Հավայան, Սամոա, Մարկիզյան) և բուստային (Մարշալյան, Կարոլինյան, Գիլբերտի, Նաուրու) ծագում: Այս կղզիները բաժանվում են 3 խոշոր կղզեխմբերի՝ Մելանեզիա, Միկրոնեզիա և Պոլինեզիա: 
Մելանեզիան (հունարեն՝ սև կղզիներ) ընդգրկում է Ավստրալիային հարող խոշոր կղզիները՝ Նոր Գվինեա, Բիսմարկի, Սողոմոնյան, Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնիա, Ֆիջի և այլ կղզիներ: 
Միկրոնեզիան (հունարեն՝ փոքր կղզիներ) ներառում է Մարիանյան, Մարշալյան, Կարոլինյան, Օուշն, Նաուրու և այլ կղզիներ: 
Պոլինեզիան (հունարեն՝ բազմաթիվ կղզիներ) ընդգրկում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային շրջանների Հավայան, Տոնգա, Տուամոթու, Տուվալու, Կուկի, Զատկի և այլ կղզիներ:
Մայրցամաքային կղզիների մակերևույթը խիստ մասնատված է: Բարձր լեռները ծածկված են ձյունով: Կղզիներում կան բազմաթիվ հանգած և գործող հրաբուխներ, լինում են ուժեղ երկրաշարժեր:
Օվկիանիայի կլիման հասարակածային ծովային է` մշտապես տաք և խոնավ: Բարենպաստ է արևադարձային ջերմասեր բույսերի մշակման համար: Կղզիները հիմնականում անտառածածկ են՝ բացառությամբ Օուշն և Նաուրու կղզիների, որտեղ ֆոսֆորի հանույթից հետո առաջացել են քարքարոտ տարածքներ: Որոշ կղզիներ էլ (օրինակ՝ Մուրուրոան) այդ վիճակին են հասել միջուկային ռումբերի փորձարկումների հետևանքով: Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել են արգելոցներ, որոնք ընդգրկում են տարածքի 6 %-ը: Նշանավոր է Նոր Զելանդիա կղզու Ֆիորդլենդ արգելոցը:
Օվկիանիայում բնակվում են ռասայական, լեզվական և պատմամշակութային առումով միմյանցից տարբեր բազմաթիվ ժողովուրդներ, որոնք հավասարապես բաժանվում են բնիկների (պապուասներ, մաորիներ) և եկվորների (անգլիացիներ, ֆրանսիացիներ, չինացիներ, ճապոնացիներ և այլք):
Երկար ժամանակ եվրոպացիները որևէ հետաքրքրություն չէին ցուցաբերում Օվկիանիայի նկատմամբ: Միայն XVII դարում այստեղ ներթափանցեցին առևտրականներ, քարոզիչներ, ստրկավաճառներ և սկսեցին զավթել կղզիները: Այդպիսի տարածքներ նվաճեցին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ը: Օվկիանիայի գաղութային բաժանումը ավարտվեց 1906 թ-ին: Գաղութային տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Օվկիանիայի բնակիչները պայքարել են գաղութարարների դեմ:
1960–70-ական թվականները շրջադարձային եղան Օվկիանիայի երկրների համար: Համաշխարհային գաղութային համակարգի փլուզումը դրեց Օվկիանիայի ապագաղութացման սկիզբը: Անկախացան Արևմտյան Սամոան (1962 թ-ին), Նաուրուն (1968 թ-ին), Տոնգան, Ֆիջին (1970 թ-ին), Պապուա Նոր Գվինեան (1975 թ-ին) և այլ պետություններ: Սակայն մի շարք կղզիներ դեռևս շարունակում են մնալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տիրապետության տակ:
Օվկիանիայի պետությունների տնտեսություններն ունեն ընդհանուր գծեր՝ գաղութային անցյալ, հանքային խոշոր պաշարների բացակայություն, կղզիների միջև մեծ հեռավորություն, որոնք էլ տնտեսական հետամնացության հիմնական պատճառներն են:
Բնակչության գլխավոր զբաղմունքը արհեստագործությունն ու երկրագործությունն են: Մշակում են սուրճ, կակաո, ադամաթուզ, մանգո, արքայախնձոր (համաշխարհային արտահանության 9/10-ը): Բազմատեսակ արմավենիներից արժեքավոր է կոկոսյանը, որի պտուղներից ստանում են կոկոսի յուղ, ընկույզի չորացրած միջուկից՝ կոպրա, տերևներով ծածկում են տնակները, մանրաթելից հյուսում պարաններ ու խսիրներ, բներից պատրաստում մակույկներ: Պոլինեզիայում ծառի կեղևի ներսի շերտից ստացված թելից գործում են երկրաչափական բազմագույն նախշերով զարդարված գործվածք՝ տապա:
Տարածաշրջանում մեծ են ձկնային, այդ թվում արժեքավոր ու հազվադեպ ձկների և ծովային այլ կենդանիների պաշարները:
Օվկիանիայի երկրներն ունեն ուրույն և ինքնատիպ մշակույթ: Հռչակված են մաորիների փայտե քանդակները, աստվածների և բնության ուժերի ոճավորված պատկերներով փորագրությունները: