Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բարձր կույտավոր ամպեր
Կույտաանձրևային ամպեր
Շերտակույտավոր ամպեր
Փետրավոր ճանկանման ամպեր
Փետրավոր մանրաթելային ամպեր
Ամպերը մթնոլորտում, Երկրի մակերևույթից որոշ բարձրության վրա, ջրի մանր կաթիլների, սառցաբյուրեղիկների և դրանց խառնուրդի կուտակումներն են: Ամպերը մառախուղից տարբերվում են ֆիզիկական կառուցվածքով, բարձրությամբ ու ձևով: Ամպերի առաջացման հիմնական պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ: 
Օդի վերընթաց շարժման բնույթից, բարձրությունից, տարվա սեզոնի, գոլորշիացման չափերի և այլ գործոններից կախված՝ ձևավորվում են բազմատեսակ ամպեր, որոնք դասակարգվում են ըստ բարձրության և արտաքին տեսքի: Ամպերը, ըստ իրենց ստորին սահմանի բարձրության, բաժանվում են 3 հարկի, ըստ արտաքին տեսքի՝ 10 տեսակի: Վերին հարկին (բարձրությունը՝ ավելի քան 6 կմ) են պատկանում փետրավոր, փետրաշերտավոր, փետրակույտավոր ամպերը, միջին հարկին (բարձրությունը՝ 2–6 կմ)՝ բարձր շերտավոր, բարձր կույտավոր ամպերը, ներքին հարկին (բարձրությունը՝ մինչև 2 կմ)՝ շերտավոր, շերտակույտավոր և շերտաանձրևային ամպերը: Տարբերում են նաև ուղղաձիգ զարգացման ամպեր (կույտավոր և կույտաանձրևային), որոնց ներքին սահմանը սովորաբար բավական ցածր է, իսկ վերինը երբեմն հասնում է մինչև վերնոլորտ: Ըստ ծագման՝ տարբերում են ամպերի 3 տիպ՝ կույտավոր, ալիքավոր և շերտավոր:
Ամպերի կամ ամպի և Երկրի միջև տեղի ունեցող էլեկտրական պարպման դեպքում առաջանում է ամպրոպ, որն ուղեկցվում է կայծակով ու որոտով: Ամպրոպների առաջացումը կապված է հզոր կույտաանձրևային ամպերի առաջացման հետ և պայմանավորված է մթնոլորտի անկայուն հավասարակշռության վիճակով: Այն կարճատև (մինչև 2 ժամ) երևույթ է, ուղեկցվում է ուժեղ քամիներով, որոշ դեպքերում՝ կարկուտով: 
Երկնակամարի՝ ամպերով ծածկվածության աստիճանը ամպամածությունն է. այն տվյալ վայրի եղանակն ու կլիման բնորոշող գլխավոր գործոնն է և արտահայտվում է 10-բալլային սանդղակով: Երկինքը համարվում է պարզ, երբ ամպամածությունը կազմում է 0–2 բալլ, կիսապարզ՝ 3–7 բալլ, ամպամած՝ 8–10 բալլ:
Ամբողջ Երկրի համար տարեկան միջին ամպամածությունը կազմում է 5,4 բալլ, ցամաքների վրա՝ 4,8 բալլ, իսկ օվկիանոսներում՝ 5,8 բալլ: Երկրագնդի վրա առավել ամպամած են Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների հյուսիսային շրջանները, որտեղ խառնվում են ծովային տաք ու սառը հոսանքների միջոցով տեղափոխվող օդային զանգվածները: Այդ մասերում ամպամածությունը հասնում է 8 բալլի և ավելի: Երկրագնդի առավել անամպ շրջաններն անապատներն են, որտեղ ամպամածությունը կազմում է ընդամենը 1–2 բալլ:
Մեծ է ամպերի և ամպամածության դերը աշխարհագրական թաղանթում: Ամպերից առաջանում են տեղումներ, ամպերը կլանում են արեգակնային ճառագայթման մի մասը և դրանով իսկ ազդում Երկրի մակերեվույթի լուսային ու ջերմային ռեժիմների վրա: Ամպերը խոչընդոտում են Երկրի երկարալիք ճառագայթումը՝ նպաստելով մթնոլորտի ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը: Այս ամենից բացի, դժվարացնում են օդագնացությունը, տիեզերքից կատարվող նկարահանումները և այլն: