Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բևեկնախեժ
Սաթ
Խունկ
Խեժերը լինում են բնական և սինթետիկ:
Բնական խեժերը խեժատու բույսերի արգասիքներն են՝ բացառությամբ դոճախեժի, որն ունի կենդանական ծագում: Բնական խեժերն արևադարձային և ասեղնատերև բույսերի հյութեր են, որոնց հիմնական մասին անվանում են բալզամ: Հյութը կեղևի մակերես է դուրս գալիս ինքնաբերաբար կամ բույսի վնասվածքների դեպքում: Բնական խեժերը լինում են «երիտասարդ» (հավաքում են անմիջապես ծառերից) և հանածո (հանում են հողից): Դրանք առավել հաճախ գունավոր ապակենման նյութեր են, որոնք պնդանում են օդում, տաքացնելիս փափկում են ու հալվում, չեն լուծվում ջրում, լուծվում են օրգանական լուծիչներում: Որոշ բնական խեժեր ունեն հոտ ու համ (օրինակ՝ խունկը): Բնական խեժերը պարունակում են օրգանական թթուներ, սպիրտներ, եթերներ, ածխաջրեր, եթերայուղեր:
Բնական խեժերը մարդկությանը հայտնի են եղել հնագույն ժամանակներից: Դրանցից պատրաստել են սոսնձանյութեր, ներկեր, զարդեր, անուշահոտություններ, մշակվել ու զմռսվել են տարբեր առարկաներ` ջրանթափանց դարձնելու, մեխանիկական հարվածներից պահպանելու և փայլ տալու նպատակով: Բնական խեժերն օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ՝ որպես դեղորայքների բաղկացուցիչ մաս, կամ` մաքուր վիճակում:
Բնական խեժերից ավելի արժեքավոր են խոշոր, պայծառ գունավորում ունեցող, բարձր ջերմաստիճանում փափկող կտորները: Բնական խեժերից առավել շատ կիրառվում են բևեկնախեժը, սաթը, դոճախեժը և խունկը:
Բեվեկնախեժը (կանիֆոլ՝ Փոքր Ասիայի հին հունական Կոլոֆոն քաղաքի անվանումից) ասեղնատերև ծառերի խեժանյութի կարծր մասն է. ստացվում է բևեկնայուղի (սկիպիդար) թորումից: Հանդիպում է բաց դեղինից մուգ կարմիր գույների:
Սաթը բուսական ծագում ունեցող հանածո խեժ է: Առաջացել է ասեղնատերև ծառերի խեժից: Սաթի կտորներում նկատվում են փշեր և միջատներ: Հանդիպում է կարմրաշագանակագույն, հաճախ՝ դեղին, հազվադեպ՝ երկնագույն կամ սպիտակ կտորներով: Լինում է թափանցիկ, ոչ թափանցիկ և նույնիսկ ծակոտկեն: Բնական սաթը ոչ բնականից (կեղծված) տարբերվում է խեժի հոտով, որն արձակում է այրվելիս: Սաթի փշուրներից ստանում են «սաթային բևեկնախեժ»:
Դոճախեժը (շելլաք) որոշ արևադարձային և մերձարևադարձային բույսերի փայտանյութին մակաբուծվող որդանների արտադրանքն է: Հանդիպում է դեղինից մուգ շագանակագույն ոչ թափանցիկ թեփուկների ձևով: Էլեկտրամեկուսիչ է:
Խունկը բուսախեժ է, այրվելիս արձակում է բուրավետ հոտ: Ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ: Օգտագործվում է կրոնական ծեսերի ժամանակ: Խնկարկությունը (խունկի ծխումը) նվիրագործել է քրիստոնեական եկեղեցին, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի թաղման հաջորդ օրը գերեզմանին խունկ են վառել` նրա անապական մարմինն օծելու համար (այստեղից` մահացածի շիրիմին խունկ ծխելու սովորույթը):
Սինթետիկ խեժերը համեմատաբար ոչ մեծ մոլեկուլային զանգվածով սինթետիկ պոլիմերներ (օլիգոմերներ) են, որոնք քիմիական ռեակցիաների արդյունքում փոխարկվում են չլուծվող և չհալվող նյութերի: Սինթետիկ խեժեր են ալկիդային, կարբամիդային, էպօքսիդային, պոլիէսթերային, ֆենոլֆորմալդեհիդային, պոլիէթիլենային, պոլիվինիլային խեժերը:
Բնական և սինթետիկ խեժերը կիրառվում են սոսինձների, լաքերի, ներկերի և ներկանյութերի, որոշ օճառների, սինթետիկ կաուչուկի ու ռետինի, պլաստմասսաների, արհեստական կաշվի արտադրությունում, ինչպես նաև գործվածքները, թուղթը և այլ նյութեր մշակելու, զմռսիչներ, կոսմետիկ մածուկներ պատրաստելու համար: Որոշ խեժեր օգտագործվում են որպես հալանյութ` մետաղները զոդելիս:
  • Հայաստանում աճում են խեժատու ծառեր (սոճի, նոճի, եղևնի, խեժափիճի, գիհի, ակացիա և այլն) և բույսեր (կանգար, գազ, լոշտակ և այլն): Խեժափիճու խեժը կոչվում է անզրութ կամ անծրութ, ասեղնատերև ծառերինը՝ մարխի խեժ, բևեկնախեժ, բևեկնայուղ, գիհի ծառինը՝ սանդալուզ կամ սանդալոս, ակացիայինը՝ ախախիա կամ աղաղիա: Ստացել են նաև քարախունկ, որը, ըստ ավանդության, կարծրանում է քարի մեջ:
  • Ավանդության համաձայն՝ հույների արևի աստված Հելիոսի որդին՝ Ֆաետոնը, չկարողանալով կառավարել հոր հրեղեն կառքը, շատ մեծ բարձրությունից ընկել և վախճանվել է: Քույրերը ողբացել են իրենց եղբոր կորուստը. նրանց արցունքները, ընկնելով ջրի մեջ, կարծրացել և վերածվել են սաթի: