Այբուբեն
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
and 9999/99999Հ
Արագ Որոնում


Զրահակիր նեպուկը ցամաքում ապրելուն ամենահարմարված տեսակներից է. նա վտանգի դեպքում կարող է արագ գունդ դառնալ ու պատսպարվել:
Կիկլոպ (էգը). 1. աչք, 2. անտենուլ, 3. անտենա, 4. ձվապարկ, 5. եղանիկ
Տասնոտանի խեցգետիններ
Խեցգետնակերպները պատկանում են հոդվածոտանիների տիպի խելիցերայինների ենթատիպին: Ի տարբերություն մյուս հոդվածոտանիների` սրանք ունեն 2 զույգ բեղիկներ և վերջավորությունների յուրատեսակ կառուցվածք. շատ դեպքերում դրանք երկճյուղավորված են կամ երկրորդաբար մեկճյուղանի: Հայտնի են քեմբրի դարաշրջանից: Այս դասի ժամանակակից ներկայացուցիչները ջրային կենդանիներ են:
Հայտնի է ավելի քան 30 հզ. տեսակ: 
Կախված մարմնի և վերջավորությունների հատվածավորությունից` խեցգետնակերպները բաժանվում են ենթադասերի. ռեմիպեդներ (պարզունակ մնացորդային տեսակներ), ցեֆալոկարիդներ (ծովի հատակին ապրող մի քանի մանր տեսակներ), բրախիոպոդներ (խռիկոտներ, զրահակիրներ, ճյուղաբեղիկներ՝ ներառյալ ջրալուն), խեցիավորներ կամ օստրակոդներ (մանր խեցգետնակերպների շատ մեծ խումբ՝ երկփեղկ խեցիավորներ), մաքսիլոպոդներ (թիոտանիներ, նստակյաց և մակաբույծ բեղոտանիներ, ծածանակեր ոջիլը և այլն): Բարձրակարգ խեցգետնակերպներից են ճգնավոր խեցգետինները, հավասարոտները (ներառյալ նեպուկները), տասնոտանի խեցգետինները (ներառյալ գետային խեցգետինները, ճգնավոր խեցգետինները, լանգուստներն ու ծովախեցգետինները) և այլն: 
ՀՀ բոլոր գոտիների քաղցրահամ ջրերում հանդիպում է ջրալվերի 10 տեսակ. առավել տարածված են լվաձև կամ սովորական, քառանկյունաձև, երկարախոզանավոր տեսակները: Բոլորը կեր են ձկների համար:
ՀՀ փոքր գետերում ապրում են Zigidium, հողում՝ Oniscus և Hemilepis սեռերի նեպուկները: Արարատյան դաշտի գետերում տարածված է գետային խաչափառը: Մարմնի երկարությունը մի քանի միլիմետրից մինչև 80 սմ է՝ հատվածավորված` բաժինների բաժանված: Մարմինը ծածկված է խիտինային պատյանով, որը հաճախ առաջացնում է զրահ: Հաճախ գլուխն ու կուրծքը միաձուլված են (գլխակուրծք)` վերևից և կողքերից ծածկված խիտինացված վահանով (կարապաքս): Մարմնին կպած վերջույթները լինում են քայլող և լողացող, կարող են նաև կերպարանափոխվել շնչառության օրգանների և սեռական հավելումների: Մանր խեցգետնակերպները շնչում են մարմնի ողջ մակերևույթով, մեծամասնության շնչառական օրգանները խռիկներն են: Արտաթորության օրգաններ են ծառայում զույգ գեղձերը, որոնք բացվում են բեղիկների կամ ստորին ծնոտների հիմքում:
Սնվում են միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներով, դետրիտով, բույսերով, որոշները դիակերներ են: 
Խեցգետնակերպների աղին ուղիղ է, արյունատար համակարգը բաց չէ, սիրտը թիկնային մասում է:
Խեցգետնակերպները բաժանասեռ են, որոշները (օրինակ՝ բեղոտանիները) հերմաֆրոդիտներ են: Բեղմնավորումն արտաքին է: Մեծամասնությունը զարգանում է կերպարանափոխությամբ: 
Խեցգետնակերպները մեծ դեր են կատարում ծովերի և քաղցրահամ ջրերի համակեցություններում՝ կազմելով պլանկտոնի հիմնական և բենթոսի նշանակալի մասը: Շատ խեցգետնակերպներ (գետային խաչափառները, օմարները) ծառայում են որպես սնունդ , առանձին տեսակներ բազմացվում են ձկնաբուծարաններում՝ մատղաշ ձկներին կերակելու համար: