Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լսողական ապարատներ
Ժամանակակից սարքերով հանդերձված սուրդոլաբորատորիա
Խլությունը ձայները լսելու անընդունակությունն է: Կարող է լինել լրիվ, երբ բոլորովին չեն լսում, և մասնակի, երբ կարող են ընկալել որոշ ձայներ: Բացարձակ խլությունը հազվադեպ է: Մասնակի խլության դեպքում ընկալվում են շատ բարձր ձայները, երբեմն՝ առանձին լավ ծանոթ բառեր, որոնք արտասանվում են ականջի մոտ:
Խլությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին խլության պատճառ կարող են դառնալ ծննդաբերության ժամանակ պտղի լսողության օրգանի ախտահարումը, ներքին ականջի կամ լսողական նյարդի թերզարգացումը: 
Ձեռքբերովի խլությունը կարող է առաջանալ միջին ականջի, ներքին ականջի, լսողական նյարդի կամ գլխուղեղի լսողական շրջանի բորբոքային ախտահարումների, վնասվածքների, որոշ վարակիչ հիվանդությունների (ուղեղապատյանաբորբ, կարմրուկ, խոզուկ, քութեշ), ինչպես նաև մասնագիտական վնասակարությունների (աղմուկ, թրթռում), մետաղների (կապար, սնդիկ) գոլորշու ազդեցության հետևանքով:
Միջին ականջի բորբոքային հիվանդությունները հազվադեպ են խլության պատճառ դառնում, սակայն երբ բորբոքումն ընդգրկում է ներքին ականջը և չի բուժվում, առաջանում է խլություն: Մինչև 3 տարեկան երեխաների խլությունը կարող է հանգեցնել խուլհամրության:
Խլության կանխարգելման համար կարևոր են քիթկոկորդականջաբանների պարբերական հետազոտությունները: Ժամանակակից բժշկությանը հաջողվել է վիրահատությունների միջոցով վերականգնել հիվանդի լսողությունը, եթե ներքին ականջում գտնվող ձայնային տատանումներն ընկալող նյարդային բջիջները բավարար քանակությամբ պահպանված են: Կիրառվում են նաև լսողական ապարատներ:

Իմաստավոր շարժմունքի 
(ժեստիկուլացիա) լեզուն
Քանի որ բնածին խուլ մարդկանց խոսքը, որպես հաղորդակցման միջոց, բացակայում է, օգտագործում են իմաստավոր շարժմունքի լեզուն՝ ձեռքերի ու մարմնի վերին մասերի տարբեր դիրքերը, դիմախաղը և այլն: Այդ լեզվով կարելի է խոսել նույնքան արագ, որքան ձայնային հաղորդակցման ժամանակ: Գոյություն ունեն իմաստավոր շարժմունքի լեզվի բազմաթիվ տարատեսակներ:
Կան հատուկ սուրդոմանկավարժական (լատիներեն «սուրդուս»` խլություն) հիմնարկներ, որտեղ խուլհամրերին սովորեցնում են գրավոր և բանավոր խոսք: Դեռևս XVI դարում խուլհամրերի ուսուցման համար առաջարկվել է ձեռքի կամ մատների այբուբեն: Շատ երկրներում, նաև Հայաստանում, խուլերի համար հեռուստատեսությամբ կազմակերպվում են ձեռքերի այբուբենի կիրառմամբ հաղորդումներ, կամ հեռարձակվում է համընթաց ձայնանշանային հաղորդում: