Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մասրենու ծաղիկ
Երեքնուկի ծաղիկը
Բամբակենու ծաղիկը
Մեխակ
Նարգես
Ծաղկավոր բույսերը կամ ծածկասերմերը կազմում են բույսերի ամենամեծ բաժինը. նրանց բազմացման օրգանը ծաղիկն է: Երկրագնդի ժամանակակից բուսածածկույթում ծաղկավոր բույսերը գերիշխում են. հայտնի է նրանց մոտ 450 ընտանիքի (ամենախոշորներն են բարդածաղկավորները, խոլորձազգիները, ընդավորները, հացազգիները) 12,5 հզ. տեսակ:

Ծաղիկ
Ծաղիկը ծաղկավոր բույսերի բազմացման օրգանն է:
Տիպիկ ծաղիկը կազմված է բաժակից, պսակից, առէջքներից ու վարսանդներից: Ծաղկի բաժակը գոյանում է հիմնականում կանաչ բաժակաթերթիկներով և կատարում է պաշտպանական գործառույթ մինչև ծաղկելը (կոկոնի փուլում): Կան առանձնացված և միաձուլված ծաղկաթերթիկներով ծաղիկներ: Պսակը պսակաթերթիկների ամբողջությունն է, որը նույնպես կարող է լինել ազատ կամ միաձուլված, տարբեր գույների, որով գրավում են միջատներին և դրանով նպաստում փոշոտմանը:
Ձևերի բազմազանությամբ, տարբեր չափերով և գույներով պսակը գերազանցում է ծաղկի մյուս մասերին: Հաճախ բաժակը և պսակը կոչում են ծաղկապատյան: Որոշ ծաղկավոր բույսերի (ուռենի, կեչի, հացենի) ծաղիկները ծաղկապատյան չունեն:
Ծաղկի կենտրոնում գտնվում է ծաղկի իգական մասը՝ վարսանդը (գինեցեյ): Այն գոյանում է պտղաթերթիկներից, որոնք տեսակափոխված տերևներ են և իրենց մեջ ներառում են մեկ կամ մի քանի սերմնասաղմ, որոնցից էլ հետագայում զարգանում են սերմերը:
Ծաղիկների մեծամասնության վարսանդի ստորին մասը կոչում են սերմնարան, որը պարունակում է սերմնասաղմեր, վերին մասը՝ սպի, որը որսում է ծաղկափոշին և նպաստում ծաղկի բողբոջմանը (ծլում): Հաճախ սպին ու սերմնարանը շատ կարճ կամ երկարացած սռնակով են: Պսակի ներսում գտնվում է նաև ծաղկի արական մասը՝ առէջքը (անդրոցեյ): 
Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատիչ օրգաններ՝ նեկտարանոցներ, որոնց արտադրած շաքարային հեղուկը գրավում է միջատներին և այդպիսով նպաստում փոշոտմանը:
Եթե ծաղիկը մի քանի ուղղաձիգ հարթություններով բաժանվում է համաչափ մասերի, ապա նրան անվանում են կանոնավոր կամ ակտինոմորֆ (օրինակ՝ խնձորենու, շուշանի), իսկ եթե 2 համաչափ մասերի բաժանվում է միայն մեկ ուղղությամբ, անվանում են անկանոն կամ զիգոմորֆ (օրինակ՝ ոլոռի, շանբերանի), հանդիպում են նաև անհամաչափ ծաղիկներ (օրինակ՝ կանդի). դրանք հնարավոր չէ համաչափության առանցքով մասերի բաժանել: 
Ծաղիկները լինում են երկսեռ, երբ միաժամանակ նրանում առկա են առէջքներն ու վարսանդը, և միասեռ` երբ առկա է դրանցից մեկը:
Միատուն բույսերում միասեռ ծաղիկները միևնույն բույսի (օրինակ` կաղնու) վրա են, իսկ երկտուն բույսերի (օրինակ՝ կանեփի) իգական և արական ծաղիկները տարբեր անհատների վրա են:
Ծաղիկների պահպանման տևողությունը խիստ տարբեր է. ամերիկյան ջրաշուշանինը 20–30 րոպե է, արևադարձային որոշ խոլորձներինը՝ 70–80 օր (եթե փոշոտում տեղի չի ունեցել):
Ծաղկավոր բույսերի ամենահիմնական հատկանիշը պտղի առկայությունն է, և, ի տարբերություն մերկասերմ բույսերի, նրանց սերմերը պարփակված են պտղի մեջ (այստեղից՝ 2-րդ՝ ծածկասերմեր անվանումը): Մեծամասնությանը բնորոշ է անոթների առկայությունը:
Ծաղկավոր բույսերի բացառիկ հատկանիշը կրկնակի բեղմնավորման ունակությունն է: 
Ծաղկավոր բույսերը լինում են միաշաքիլավոր և երկշաքիլավոր:
Միաշաքիլավորներն ունեն միաշաքիլ սաղմ, գլխավոր արմատի փոխարեն` զարգացած հավելյալ արմատներ, ինչպես նաև տերևների զուգահեռ կամ աղեղնային ջղավորություն: Միաշաքիլավորների   փոխադրող խրձերը սովորաբար անկանոն են դասավորված, փակ են, արմատը և ցողունը` գոյացնող հյուսվածքից (կամբիում) զուրկ, որի հետևանքով ցողունը և արմատը հիմնականում հաստությամբ չեն աճում: Միաշաքիլավորները կազմում են մարգագետինների, տափաստանների, սավաննաների խոտածածկի նշանակալի մասը: Միաշաքիլավորներ են նաև հացահատիկային բույսերը, շաքարեղեգը, արմավենիները, սիզախոտը, շյուղախոտը, վարդակակաչը, շուշանը, որոշ թելատու բույսեր, դեղաբույսեր:
Երկշաքիլավորներն ունեն երկշաքիլ սաղմ, ջուր և սննդանյութ փոխադրող խրձերը տեղադրված են օղակաձև, իսկ բնափայտի և նրբակեղևի (լուբ) միջև առկա է գոյացնող հյուսվածքը: Երկշաքիլավորներ են պտղատու և հատապտղատու մշակաբույսերը, յուղատու, թելատու, կաուչուկատու, գեղազարդիչ և այլ բույսեր:
Ծաղկավոր բույսերի մեծամասնությունն ինքնասուն է (օրգանական նյութերը ստեղծում են իրենք՝ լուսասինթեզի միջոցով), սակայն կան նաև գիշատիչներ, որոնք սնվում են կենդանական սննդով: Աշխարհում հայտնի է նաև մակաբույծ և կիսամակաբույծ ծաղկավոր բույսերի 500 տեսակ:
Ծաղկավոր բույսերն աճում են կլիմայական բոլոր գոտիներում և տարբեր էկոլոգիական պայմաններում. նրանք լայնորեն տարածվել են կավճի դարաշրջանի կեսերից սկսած՝ 125 մլն տարի առաջ:
Կակաչի ծաղկի զարգացման փուլերը 


   Ծաղկավոր բույսերը մեծ նշանակություն ունեն մթոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողառաջացման, Երկրի վրա կյանքի ապահովման շարժընթացներում: Ծաղկավոր բույսերը կենդանի էակների գոյության հիմքն են և խիստ կարևոր են մարդու տնտեսական գործունեության մեջ: Շատ տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում՝ շրջակա միջավայրի առողջացման, կանաչապատման և բուժիչ նպատակներով:
   Գեղեցիկ և անուշաբույր ծաղիկներով բույսերն օգտագործում են բնակարանների, այգիների, զբոսայգիների գեղազարդիչ ձևավորումներում:
  • Ամենամեծ ծաղիկը արևադարձային ռաֆլեզիա բույսինն է (պարագիծը՝ 1 մ, զանգվածը՝ մոտ 9 կգ), ամենափոքրը՝ ջրոսպինը (տրամագիծը՝ 0,5 մմ):