Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ծանրամարտը կամ ծանր աթլետիկան մարզաձև է, որն ընդգրկում է ծանրություն (ծանրաձող) բարձրացնելու մրցումները: Մարզիկի խնդիրն է ծանրաձողը գետնից բարձրացնելը և որոշակի ժամանակամիջոցի ընթացքում այն ուղիղ ձեռքերով գլխից վեր պահելը: Ծանրության բարձրացման վարժությունները հայտնի են եղել հին ժամանակներից, սակայն ծանրամարտի առաջին պաշտոնական մրցումներն անցկացվել են XIX դարի 60-ական թվականներին ԱՄՆ-ում և 70-ական թվականների սկզբին՝ Եվրոպայում: Որպես առանձին մարզաձև՝ 1896 թ-ին ծանրամարտն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում:
Հայաստանում ծանրամարտը սկզբնավորվել է 1927թ-ին, երբ Հանրապետական սպորտկոմիտեին կից կազմակերպվեց ծանրամարտի խմբակ, իսկ 1928 թ-ին՝ Հանրապետական ֆեդերացիա: Նույն թվականին անցկացվել է հանրապետության անդրանիկ առաջնությունը:
1972 թ-ին հաստատված ծանրամարտի պաշտոնական մրցումների
Ծանրամարտի աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր Յու. Վարդանյանը
ժամանակակից ծրագրում հաշվարկվում են պոկում վարժությունը (ծանրաձողը գետնից բարձրացվում է մեկ շարժումով), հրում վարժությունը (ծանրաձողը բարձրացվում է 2 շարժումով՝ նախ՝ կրծքի վրա, ապա՝ կրծքից վեր) և դրանց միագումար (երկամարտ) արդյունքները: Օլիմպիական խաղերում հաղթում է երկամարտի գումարով առավել բարձր արդյունք ցույց տվող ծանրորդը: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և այլ մրցաշարերում պաշտոնապես որոշվում են նաև առանձին մարզավարժություններում հաղթողները: 2001-ից անցկացվում են նաև կանանց ծանրամարտի առաջնություններ: Ծանրորդներից հայտնի են Յու. Վլասովը, Լ. Ժաբոտինսկին, Դ. Ռիգերտը, Յա. Տալտսը: Հայ ծանրորդներից տարբեր ժամանակներում օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի տարբեր մրցումների հաղթող ու ռեկորդակիր են դարձել Ս. Համբարձումյանը, Ռ. Մանուկյանը, Ռ. Չմշկյանը, Վ. Միլիտոսյանը, Յու. Վարդանյանը, Օ. Միրզոյանը, Յու. Սարգսյանը, Ի. Միլիտոսյանը և ուրիշներ: