Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1775 թ., Լիոն
1836 թ., Մարսել

Ամպերը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ:
Ամպերը ծնվել է լիոնցի ազնվականի ընտանիքում: Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով: 1820 թ-ին մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անվամբ:
Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասիրությունը. կապ է հաստատել էլեկտրական ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել է հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիսականության առաջին տեսությունը:  
Ամպերի անունով են կոչվել  Ամպեր (Ա), Ամպեր-գալար (Ա-գ), Ամպեր-ժամ (Ա-ժ) միավորները:
Ամպերն էլեկտրական հոսանքի միավորն է, որը նախապես սահմանվել էր որպես` 1 Ա էլեկտրական այնպիսի անփոփոխ հոսանքի ուժն է, որը, անցնելով 1 Օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում  է 1 Վ լարում:
Ավելի ուշ՝ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է` 1 Ա  այն էլեկտրական անփոփոխ հոսանքի  ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից  յուրաքանչյուրով` նրանց ամեն 1 մ երկարության վրա առաջ է բերում 2.10-7 Ն փոխազդեցության ուժ: