Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ծխախոտի տնկադաշտ
Ծխախոտը մորմազգիների ընտանիքի միամյա, երբեմն բազմամյա խոտաբույս է: Աճում է հիմնականում Ամերիկայում և Ավստրալիայում: 
Հայտնի է ծխախոտի ավելի քան 65 տեսակ, մշակության մեջ՝ 2 տեսակ՝ գլանակային կամ իսկական և մախորկա: ՀՀ-ում ծխախոտը մշակվում է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում:
Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային: Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120– 150 սմ: Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն: Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր: Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է: Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն:
Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում: Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, սիգարետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար: Տերևները պարունակում են ածխաջրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36–39% յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով:
Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը: Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը:
   Ծխախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Սերմերն այնտեղից Եվրոպա են բերվել XVI դարի սկզբին, մեկ դար հետո՝ Ռուսաստան, իսկ XVII դարի վերջին՝ Կովկաս: Ծխախոտը Հայաստանում մշակում են XIX դարի վերջից: