Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ծխելը ամենատարածված վնասակար սովորություններից է, որը երբեմն հանգեցնում է առողջության լուրջ խանգարման: 
Սկզբում ծխախոտն օգտագործել են հոտ քաշելով կամ ծամելով, այնուհետև սկսել են ծխել. այս դեպքում նիկոտինն առավել արագ է ազդում: Նիկոտինը թույլ գրգռող ազդեցություն է ունենում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի վրա, բարձրանում է արյան ճնշումը, սեղմվում են մանր անոթները, արագանում է շնչառությունը, ավելանում է մարսողական համակարգի գեղձերի հյութազատությունը: Բացի նիկոտինից, վտանգավոր են նաև ծխախոտի այրումից առաջացած նյութերը: Ծխախոտի ծխի շնչումը նվազեցնում է զարկերակային արյան թթվածնի պարունակությունը, առաջանում է բրոնխների լորձաթաղանթի գրգռում, որն այնուհետև հանգեցնում է քրոնիկական բրոնխաբորբի և թոքափքանքի առաջացման:
Ծխողներին մշտապես անհանգըստացնում է հազը: Ծխախոտ ծխելը հաճախ բերանի խոռոչի, կոկորդի, բրոնխների և թոքերի չարորակ ուռուցքների առաջացման պատճառ է դառնում: Մշտական և երկարատև ծխելը հանգեցնում է վաղաժամ ծերացման: Ծխողներն ունենում են բնորոշ արտաքին՝ աչքերի սպիտապատյանի և մաշկի դեղնություն, ժամանակից շուտ թորշոմածություն, ինչպես նաև ձայնի հնչեղության կորուստ, խռպոտություն: Բացահայտված է ծխելու վնասակար ազդեցությունը կնոջ վերարտադրողական գործառույթների վրա: 
Վերջին տարիներին մի շարք  երկըրներում միջոցներ են ձեռնարկում ծխելու դեմ. արգելում են ծխախոտի գովազդը և վաճառքը երեխաներին, հասարակական վայրերում և տրանսպորտում ծխելը (համապատասխան օրենք ընդունվել է նաև ՀՀ-ում) և այլն: Շատ ծխողներ կարծում են, որ ծխելը թողնելուց կարող են հիվանդանալ: Դա ճիշտ չէ, քանի որ թույնից հրաժարվելը երբեք չի կարող սպառնալ առողջությանը: Ծխելը թողնելն այնքան էլ հեշտ չէ, սակայն մեծ ցանկության դեպքում չծխել հնարավոր է նույնիսկ ծխախոտի երկարատև օգտագործումից հետո: 
Ցանկալի է ծխելը թողնել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ ծխելը թողնելուց 3-5 օր հետո նկատվում են անբավարարվածության զգացում, որոշ գրգռվածություն, քնի թեթևակի խանգարում, ախորժակի ժամանակավոր լավացում, հազվադեպ՝ գլխացավեր: 
Առաջին շաբաթներում նկատվում է նաև քաշի ավելացում, ուստի նպատակահարմար է այդ ընթացքում անցնել կաթնաբուսական սննդակարգի և ավելացնել շարժողական ակտիվությունը:
Ծխելն առավել վտանգավոր է մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց համար, որովհետև մտավոր աշխատանք կատարելիս անընդհատ ծխելն առաջացնում է սուր թունավորման երևույթներ՝ գլխացավ, գունատություն, բերանում` չորության և դառնության զգացում, սրտի կծկանք և այլն:
  • Ծխելը վտանգավոր է առողջության համար, որի մասին, որպես կանոն, գրվում է ծխախոտատուփերի վրա:
  • Ծխախոտի ծուխը վտանգավոր է նաև չծխողների համար. ծխով լցված սենյակում գտնվելը (այսպես կոչված պասսիվ ծխելը) վնասակար ազդեցություն է ունենում հատկապես երեխաների առողջության վրա: