Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1. Կանաչ ծղրիդ, 
2. գորշ ծղրիդ, 
3.տափաստանային սագա
Լայնացած բրադիպորուս ծղրիդը
Իշախառանչ ճռիկ
Դաշտային ճռիկ
Մարոկկոյական մորեխ
Իտալական մորեխ
Սրանք ուղղաթևների կարգի միջատներ են, որոնք ունեն ընդհանուր հատկանիշներ. առջևի ոտքերի վրա ունեն լսողության օրգան, արուների վերնաթևերին կա ձայնային ապարատ, որի օգնությամբ գիշերները երգում են: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: 
Ծղրիդների հայտնի 7 հզ. տեսակից ՀՀ-ում տարածված են 42-ը, որոնցից 4-ը՝ շերտավոր թիթեղապոչը, կովկասյան կոնուսապոչը, հայկական ֆիտոդրիմադուզան և հայկական ցատկողը, բնաշխարհիկներ են: Տարածված են բարեխառն և տաք գոտիներում: Ապրում են անտառի եզրերին, քարերի տակ, քարանձավներում, թփուտներում, գետնափոր բներում: 
Մարմինը կողքերից սեղմված է, գլուխը՝ ձվաձև, բեղիկները՝ թելանման` մարմնից կրկնակի երկար: Բերանը կրծող տիպի է: Հետին ոտքերը խիստ զարգացած են, թռչող: Էգ ծղրիդի փորը վերջանում է թրաձև, նետաձև կամ ուղիղ ատամնավոր ձվադիրով, որը խրելով հողի մեջ՝ ձվադրում է: Հաջորդ տարին ձվերից դուրս են գալիս թրթուրներ, որոնք նման են հասուն ծղրիդների, սակայն անթև են: Չափահաս են դառնում` 5–6 անգամ մաշկափոխվելով:
Սեռական հասունացման ընթացքում բնորոշ ճռռոցներ են արձակում, որը լսվում է մարգագետիններում, անտառեզրերին, այգիներում: Ծղրիդները մեծ մասամբ բուսակեր են, որոշ տեսակներ դիակեր են, կան նաև գիշատիչներ, որոնք սնվում են ուրիշ միջատներով: ՀՀ-ում ծղրիդների 25 տեսակ (Շելկովնիկովի, կանաչ, կովկասյան և այլն) լուրջ վնաս են հասցնում բանջարանոցային, հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերին: Առանձին տեսակներ (լայնացած բրադիպորուսը, թամբանման և տափաստանային սագաները) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: 
Ճռիկները ստորգետնյա, գիշերային կենսակերպի միջատներ են: Հայտնի է 2 հզ., ՀՀ-ում՝ 16 տեսակ: Հանդիպում են ամենուր՝ դաշտերում, հողի ճեղքերում, քարերի տակ, տներում և այլն: Մարմինը գլանաձև է, երբեմն՝ գնդաձև, բեղիկները սովորաբար մարմնից երկար են: Որոշ տեսակների թևերը կարճացած են կամ անհետացած: Էգերն ունեն նիզակաձև ձվադիր, ձվադրում են հողի ճեղքերում, բույսերի ցողուններին: 14–18 օր անց ձվերից դուրս եկած թրթուրները թաքնվում են քարերի, հողակոշտերի, տերևների տակ կամ ճեղքերում: Ճռիկներն ամենակեր են. գյուղատնտեսական բույսերին մեծ վնաս են հասցնում իշախառանչը և տափաստանային ճռիկը: Վերջինս թաքնվելու համար հեշտությամբ ցերեկային ապաստան է գտնում առավել խոնավ, փխրուն հողով վայրերում: Վնասում է տարեկանը, ծխախոտը, կաղամբը, կարտոֆիլը, սոխը, խաղողի վազը. ուտում է մատղաշ տերևները, բողբոջները:
Մորեխները տարածված են ամբողջ աշխարհում: ՀՀ-ում հայտնի է 105 տեսակ՝ տարածված բոլոր գոտիներում: Մարմինը երկարավուն է (երկարությունը՝ 9 սմ), գլուխը՝ օվալաձև՝ խիստ ձգված, բերանը՝ կրծող տիպի: Թևերը 2 զույգ են (երբեմն՝ թերզարգացած կամ անհետացած): Առջևի վերջավորությունները քայլող են, հետևինները՝ թռչող: Ունեն ձայնարձակ և լսողական օրգաններ: Ձվադիրը կարճ է: Ձվադրում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում, և ծածկում հեղուկով, որը, հողի մասնիկների հետ չորանալով, կազմում է ձվապարկ: Սովորաբար տալիս են տարեկան 1 սերունդ, զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Ձվից դուրս եկած անհատները նման են հասուն միջատին: Չափահաս են դառնում 1–1,5 ամսում՝ 4–7 անգամ մաշկափոխվելով: Ապրում են խմբերով կամ մենակյաց են: Զանգվածային բռնկումների շրջանում մորեխների խտությունը խմբում հասնում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անհատների (1 մ2-ի վրա), իսկ զբաղեցրած մակերեսը՝ մինչև 1 մլն հա: Բուսակեր են. հսկայական խմբերն իրենց ճանապարհին ոչնչացնում են հսկայական բուսատարածքներ՝ մշակաբույսերն ու վայրի բուսականությունն ամբողջությամբ: Առավել վտանգավոր են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական մորեխները:
Անապատային մորեխ

   Եթե ծղրիդին բռնեք հետևի ոտքից, ապա նրա ոտքը կմնա ձեր ձեռքում, իսկ ինքը կփախչի կգնա. նա այդպես է  փրկվում իր թշնամիներից: