Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Պրայա
Տարածքը՝ 
4.033 կմ2
Բնակչությունը՝ 
420,9 հզ.
Պետական լեզուները՝ 
պորտուգալերեն, 
կրեոլերեն
Դրամական միավորը՝ 
էսկուդո
Կաբո Վերդեի Հանրապետություն
Կաբո Վերդեն (մինչև 1986 թ.՝ Կանաչ Հրվանդանի կղզիներ) գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի արևմտյան ափից 620 կմ հեռավորության վրա: Զբաղեցնում է Կանաչ Հրվանդանի կղզիները (Սանտու Անտան, Բոավիշտա, Սան Նիկոլաու, Սանտյագու, Ֆոգու և այլն):
Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան բազմաթիվ հրաբխային կոներ: Առավելագույն բարձրությունը 2829 մ է (Ֆոգու գործող հրաբուխը): Կլիման արեվադարձային է, տարածված են անապատներն ու կիսաանապատները: Կենդանական աշխարհն աղքատ է:
Երկիրը եղել է Պորտուգալիայի գաղութը: Անկախություն է ձեռք բերել 1975 թ-ի հուլիսի 5-ին:
Կաբո Վերդեի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են սուրճ, ադամաթուզ, եգիպտացորեն, գետնանուշ, մանիոկ, շաքարեղեգ, ծխախոտ և այլն: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ: Արդյունահանում են կերակրի աղ: Զարգացած է ձկնորսությունը: