Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում



Հայաստանում բազմաթիվ ձեռնարկություններ արտադրում են կաթնամթերքի հարուստ տեսականի:
«Նարինե» կաթնամթերքը թողարկվում է նաև  հաբերի տեսքով:
Կաթն արտակարգ արժեքավոր սննդամթերք է: Այն սպիտակ կամ դեղնավուն երանգով, աննշան քաղցրությամբ հեղուկ է: Նրա մեջ կան մարդուն անհրաժեշտ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային նյութերը և գրեթե բոլոր վիտամինները: Օգտագործվում է հատկապես կովի, ավելի քիչ՝ ոչխարի, այծի, գոմեշի, ձիու, ուղտի, էշի, զեբուի, յակի և հյուսիսային եղջերուի կաթը:
Կաթն օգտագործվում է մշակվելուց (մանրէազերծում) հետո: Գործարաններում այն հատուկ ապարատներում 15–30 րոպե տաքացվում է մինչև 70օC, ապա սառեցվում: Այս տիպի մշակումը կոչվում է պաստերացում՝ ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորի անունով, ով առաջինն է կատարել այդ գործողությունը: Իսկ տնային պայմաններում այն եռացնում են: Պաստերացված կաթը կարելի Է օգտագործել նաև առանց եռացնելու: 
Կաթից պատրաստում են կարագ, պանիր, մածուն և կաթնաթթվային այլ մթերքներ, պաղպաղակ:
Կաթից պատրաստում են նաև կաթնափոշի (նախապես խտացրած կաթը չորացնելով), խտացրած կաթ (շաքարով ու առանց շաքարի) և մանկական սնունդ:
Կաթնաթթվային մթերքներ են թթվասերը, կաթնաշոռը, մածունը, ացիդոֆիլինը, թանը, չորթանը, կեֆիրը, սերուցքը, յուղազրկված կաթը, շիճուկը և այլն:
Սերուցքը բարձր յուղայնության կաթնամթերք է, որը ստանում են կաթի զտմամբ: Սերուցքով պատրաստում են տարբեր ուտեստներ, առավել հաճախ՝ քաղցր կերակրատեսակներ և ըմպելիքներ: Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ: Սերուցքը խնոցիով հարելով կարելի է ստանալ կարագ և թան:
Թթվասերը պատրաստում են պաստերացրած և սառեցրած սերուցքը կաթնաթթվային բակտերիաներով թթվեցնելով: Թթվասերով համեմում են որոշ կերակրատեսակներ, օգտագործում են քաղցր կերակրատեսակներ և խմորեղեն պատրաստելիս:
Կաթնաշոռը պատրաստում են` անարատ կամ պաստերացրած կաթը թթվեցնելով և շիճուկը հեռացնելով: Կաթնաշոռը լինում է յուղալի, կիսայուղալի և յուղազերծված: Կաթնաշոռի սպիտակուցում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ, որոնց շնորհիվ այն բացառիկ արժեքավոր սննդամթերք է: Այն հարուստ է ոսկրերի աճի, արյունագոյացման, սրտի և նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի աղերով: Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ: 
Մածունը թթու կաթնամթերք է: Առաջինը պատրաստել են Հայկական լեռնաշխարհում. այն համարվում է զուտ հայկական ուտեստ: Մածունը ստանում են եռացրած և հովացրած (մինչև 40–45օC) կաթը մերելով. հիմնականում որպես մերան օգտագործվում է պատրաստի մածունը, դրա չլինելու դեպքում` մակարդախոտը: Թունավորումների դեպքում մածունն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց:
Ացիդոֆիլինը կաթնաթթվային սննդամթերք է. պատրաստում են անարատ կամ զտված կաթը կաթնաթթվային և ացիդոֆիլային ցուպիկի մաքուր մանրէախմբերով թթվեցնելով: Օգտագործվում է բուժական սննդում:
«Նարինեն» մայրական կաթին փոխարինող կաթնամթերք է. պատրաստում են կաթը մանրէաբան Լ. Հ. Երզինկյանի առաջարկած մանրէներով թթվեցնելով: Օգտագործվում է նաև որպես բուժիչ սննդանյութ ստամոքսաղիքային (սալմոնելոզ, դիսբակտերիոզ, ստամոքսաբորբ), շաքարային հիվանդությունների ժամանակ: «Նարինեն» պատենտավորված է, արտադրվում է նաև արտերկրում, օրինակ` Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր: