Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Հրաշք լամպ» կաղամարը
«Դժոխքի վամպիր» ութոտնուկը
Սովորական ութոտնուկ
Կաղամարները և ութոտնուկները պատկանում են գլխոտանի փափկամարմինների խմբին: Ի տարբերություն խխունջների, միդիաների և ոստրեների՝ նրանք արտաքին պաշտպանական խեցի չունեն: Այս գլխոտանիները թշնամու հարձակումից պաշտպանվում են՝ փախուստի դիմելով: Նրանք մարմնի խոռոչից ջուրը կտրուկ դուրս են մղում և առաջացած ռեակտիվ ուժով առաջ մղվում:
Կաղամարները ծովային կենդանիներ են. ապրում են բաց ծովերում: Մարմինը գլանաձև է` հետին ծայրը սրացած, ունի 2 կողմնային եռանկյունաձև լողակներ: Գլխին տեղադրված է 10 շոշափուկ՝ ծծիչներով, որոնցից 8-ը կարճ են, կոնաձև (կոչում են ձեռքեր), իսկ 2-ը երկար են, ծայրերը` լայնացած (իսկական շոշափուկներ): Մարմնի երկարությունը (ձեռքերի հետ միասին) 2–7 մ է: Ջրի հատակին շարժվում են «ձեռքերի» միջոցով, բայց կան նաև ազատ լողացող ձևեր (արգոնավորդներ):
Օվկիանոսների ծանծաղուտներում, առափնյա և ոչ մեծ խորություններում բնակվող կաղամարները գիշատիչներ են: Որոշ տեսակներ կատարում են հեռավոր գաղթ: Ծանծաղուտների կաղամարները կարող են հեշտությամբ փոխել գունավորումը: Խորջրյա տեսակները մուգ կարմիր երանգներով են կամ լրիվ թափանցիկ են: Նրանցից շատերի աչքերի շուրջը և շոշափուկների ծայրերին կան լուսարձակող օրգաններ՝ լուսակիրներ. այդպիսին է, օրինակ, «հրաշք լամպ» կաղամարը:
Հսկա կաղամարները (արխիտևտիստներ) ժամանակակից անողնաշարավորներից ամենախոշորն են. մարմնի երկարությունը 18 մ է, զանգվածը՝ 300 կգ և ավելի: Բնակվում են բաց օվկիանոսում՝ մի քանի կիլոմետր խորություններում:
Կաղամարները շատ ձկների, ատամնավոր կետերի, թռչունների կեր են, ունեն նաև որսարդյունագործական նշանակություն. նրանց որսում են ոչ միայն սննդի համար, այլև որպես դեղագործական արդյունաբերության հումք:
Ութոտնուկներն ունեն հոծ, պարկանման մարմին: Գլխին տեղադրված են լավ զարգացած խոշոր աչքերը, բերանի շուրջը՝ ութ միանման, հզոր ծծիչներով շոշափուկներ:
Մարմնի երկարությունը 1–60 սմ է, «ձեռքեր» հետ՝ 3–5 մ, զանգվածը՝ մինչև 50 կգ և ավելի: Բոլոր ութոտնուկները գիշատիչներ են, մեծամասնությունը հատակամերձ կյանք է վարում: Օժտված են գունավորումն արագ փոխելու ունակությամբ. նմանվում են միջավայրին կամ ձեռք են բերում վառ՝ թշնամուն վախեցնող գունավորում: Հաճախ թաքնվում են քարակույտերում կամ իրենք են կառուցում թաքստոցներ: Տեղաշարժվում են «ձեռքերի» օգնությամբ կամ լողալով: Զոհին կաթվածահարում են հետին զույգ թքագեղձերի արտադրած թույնով:
Ութոտնուկների մեծամասնությունն ապրում է միայնակ: Որոշ տեսակներ նստակյաց են, որոշները կատարում են հեռավոր գաղթ: Լավ զարգացած է տունդարձի բնազդը. նրանք արագ կողմնորոշվում են տարածության մեջ և գտնում տան ճանապարհը:
Էգերը ձվադրում են (մի քանի հազար ձու) ջրի հատակին կամ լորձային քուղերի վրա, դրանք կախում են թաքստոցի առաստաղից կամ պահում են «ձեռքերի» մեջ: Էգը երկար խնամում է ձվերը և, այդ ընթացքում չսնվելով, խիստ նիհարում է. տեսակների մեծամասնության ձագերի ծնվելուց հետո էգը սատկում է: Արուները սովորաբար սատկում են զուգավորումից հետո:
Ութոտնուկներն աչքի են ընկնում լավ հիշողությամբ և վարժվելու ունակությամբ: Աքվարիումում պահվող ութոտնուկները նույնիսկ կարող են հիշել մարդկանց դեմքերը:
Ծանծաղուտներում ապրող ութոտնուկներն ունեն թանաքագեղձ, որի արտազատուկը պաշտպանական նշանակություն ունի. այն բաց են թողնում ջրի մեջ և սև ծխածածկույթի տակ աննկատ հեռանում: Խորջրյա տեսակները թանաքագեղձ չունեն, որոշ տեսակների բնորոշ են լուսարձակող օրգանները: Ութոտնուկներն օգտագործվում են սննդի մեջ:
   Ծովերում և օվկիանոսներում ապրում են կաղամարների մոտ 350, ութոտնուկների՝ 150 տեսակներ: