Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բրոկկոլի կաղամբ
Ծաղկակաղամբ
Սավոյան կաղամբ
Սպիտակագլուխ կաղամբ
Կաղամբը պատկանում է կաղամբազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղին: Հայտնի է 50 տեսակ՝ տարածված: Միջերկրածովայքում, Միջին Եվրոպայում, Արևելյան և Կենտրոնական Ասիայում: Մշակովի կաղամբներից առավել տարածված է բանջարանոցային կաղամբը՝ իր բազմաթիվ տարատեսակներով՝ գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, սավոյան, բրյուսելյան, սպիտակագլուխ, պեկինյան կաղամբներ, բրոկկոլի և կոլրաբի: Դրանց վայրի նախնին համարվում է անտառային կաղամբը, որը դեռևս աճում է Միջերկրական և Սև ծովերի ափերին ու քիչ է նմանվում սովորական կաղամբին: 
Առավել տարածված է գլուխ կաղամբը, որը տերևակաղամբից տարբերվում է նրանով, որ մսալի թերթիկները կիպ դասավորված են իրար վրա՝ առաջացնելով յուրատեսակ «գլուխ»: Նրա հաստ ցողունը (կոթունը) թաքնված է տերևների մեջ: Միայն արտաքին թերթիկներն են կանաչ, ներսինները գունազուրկ են և կանաչներից տարբերվում են հաճելի համով ու դառը չեն: Ենթադրում են, որ գլուխ կաղամբը մեր թվարկության սկզբին ստացել են հին հույները՝ տերևայինից:
Ստացվել են գլուխ կաղամբի տարբեր սորտեր՝ միավորված 2 խմբում՝ սպիտակագլուխ և կարմրագլուխ կաղամբներ: 
Սավոյան կաղամբը գլուխ կաղամբից ավելի փխրուն և փոքր է:
Բրյուսելյան կաղամբը գոյացնում է բավականին բարակ գլանաձև ցողուն (բարձրությունը՝ 30–60 սմ)՝ երկար կոթունների վրա աճող տերևներով: Նրանց ծոցերում գոյանում է տերևային, ընկույզի մեծության բողբոջներ (գլուխներ), որոնք հարուստ են C վիտամինով:
Ծաղկակաղամբի ցողունի վրա տեսակափոխված ծաղկաբույլից գոյանում են տերևներով շրջապատված պինդ գլխիկներ: Սովորաբար դրանք սպիտակ են, բայց կարող են լինել նաև մանուշակագույն: Ծաղկակաղամբի տեսակներից մեկը կոչվում է բրոկկոլի: Նրա գլխիկները տեսակափոխված կոկոններն են: Սովորական ծաղկակաղամբից տարբերվում է նրանով, որ գլխիկներից մեկը պոկելիս նրա տեղն աճում են նորերը, և C վիտամինի պարունակությունը 3 անգամ ավելի է: 
Կոլրաբին կամ շաղգամային կաղամբը գոյացնում է պալարային հաստացումներ կամ ցողունապտուղ (տրամագիծը՝ 6–15 սմ): Այդպիսի մի քանի պալարը կշռում է 1 կգ: Բոլոր կաղամբների մեջ C վիտամինով ամենահարուստն է, դրա համար այն անվանում են նաև հյուսիսային կիտրոն: 
Պեկինյան կաղամբը (հայրենիքը Չինաստանն է) 50 սմ երկարության տերևներից ձևավորում է վարդաձև տերևաբույլ: Վաղահաս է, օգտագործվում է մեծ մասամբ աղցաններ պատրաստելիս:
Կաղամբի սննդային արժեքը պայմանավորված է նրա հիանալի համով և
Պեկինյան կաղամբ
կարոտինի (A – նախավիտամին) բարձր պարունակությամբ, նաև հարուստ է C, B
1, B2, PP, K վիտամիններով, ինչպես նաև հանքային տարրերով (նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ): Օգտագործում են տարբեր ճաշատեսակներ (բորշչ, կաղամբապուր՝ շչի) պատրաստելիս: Կաղամբն օժտված է բուժիչ հատկություններով:
ՀՀ-ում աճում են վայրի կաղամբի յուղաբեր, կանճրակ, երկարացած կաղամբուկ և այլ տեսակներ` տարածված լեռնային գոտիներում: 
Մշակության մեջ առավել տարածված են ծաղկակաղամբը, գլուխ կաղամբը, տերևակաղամբը կամ կերի կաղամբը և այլն: Մշակվում են ՀՀ լեռնային և նախալեռնային գոտիներում (միջահաս և ուշահաս), Արարատյան դաշտում (վաղահաս):
   Կաղամբի թարմ հյութը նպաստում է խոցերի սպիացմանը, թեթևացնում է ցավը, լավացնում օրգանիզմի ընդհանուր վիճակը: Թթու դրած կաղամբը պարունակում է կաթնաթթու և քացախաթթու, որը ճնշում է նեխական բակտերիաների զարգացումը: Այդ նպատակով հեռավոր նավարկության նավերում սովորաբար ունենում են թթու դրած կաղամբի պաշար: