Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
սահմանադրական 
միապետություն
Մայրաքաղաքը՝
Պնոմպեն
Տարածքը՝ 
181 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
14,4 մլն
Պետական լեզուն՝ 
քմերերեն
Դրամական միավորը՝ 
ռիել
Անգկոր Վատ տաճարային համալիրը Կամբոջայում 
(IX-XIII դարեր)
Կամբոջայի Թագավորություն
Կամբոջան գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում, որը 4 կողմից շրջապատված է Կարդամոնյան, Դանգրեկ ցածրադիր լեռներով: Կան երկաթի, ոսկու, ֆոսֆորիտների հանքավայրեր: 
Կլիման մերձհասարակածային մուսսոնային է. ամառը խոնավ ու շոգ է, ձմեռը՝ չոր: Գետային ցանցը խիտ է, խոշոր գետը Մեկոնգն է: Երկրի կենտրոնում մեծ ու խիստ ծանծաղ Սապ լիճն է: Անձրևոտ ամառներին լճի ջուրը դուրս է հորդում ափերից և գրեթե ողողում հնդկեղեգից (բամբուկ) շինված գյուղական խրճիթները, թեև դրանք կառուցված են ցցագերանների վրա: Տարվա այդ եղանակին տնից տուն հնարավոր է գնալ միայն նավակով: Ջրով ողողվող վայրերում ցանում են երկար ցողուններ ունեցող լողացող բրինձ: Աշնանը ջուրն այնքան է նվազում, որ հոսում է արդեն ոչ թե լճից դեպի Մեկոնգ գետը, այլ հակառակ ուղղությամբ՝ Մեկոնգից դեպի լիճ: Տարածքը զբաղեցնում են թանկարժեք ծառատեսակներով անտառները, որոնք տալիս են վառելիք, շինանյութ, խեժ, լաք, փայտի յուղ, փայտի բամբակ և ուրիշ նյութեր: Գյուղացիները հավաքում են շաքարի արմավենիների քաղցր հյութը: 
Անտառներում հանդիպում են վայրի փղեր ու ցուլեր, ռնգեղջյուրներ ու վագրեր:
Կամբոջայի տարածքում առաջին հայտնի պետությունը Ֆունանն էր (I–VI դարեր): IX դարում ձևավորվել է Կամբուջադեշա կայսրությունը, որը XI դարում դարձել է Հնդկաչինի խոշորագույն պետությունը:
XIX դարից Կամբոջան Ֆրանսիայի գաղութն էր: 1953 թ-ին նոյեմբերի 9-ին այն անկախություն ձեռք բերեց և վարում էր չեզոքության քաղաքականություն: Սակայն Կամբոջայում նույնպես հրահրվեց պատերազմ, որն արդեն մոլեգնում էր նրան սահմանակից Հարավային Վիետնամում: Ոտքի ելան հայրենասիրական ուժերը` պայքարելու իրենց երկրի անկախության համար, և 1975 թ-ի գարնանը հասան լիակատար հաղթանակի, իսկ 1979 թ-ին Կամբոջան հռչակվեց ժողովրդական հանրապետություն:
Կամբոջայի պատմության արյունոտ էջերից է 1976–79 թթ-ին՝ Պոլ Պոտի դաժան հալածանքի վարչակարգի օրոք, Կարմիր քմերների կազմակերպած ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 3 մլն մարդ: Չոենգենկում` «Մահվան հովտում», որտեղ տեղի են ունեցել բռնությունները, կանգնեցված է հուշարձան` ի հիշատակ ցեղասպանության զոհերի:
Երկրի հիմնական բնակիչները քմերներն են (85%), բնակվում են նաև վիետնամցիներ, չինացիներ, մալայացիներ, ֆրանսիացիներ և այլք:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Գլխավոր մշակաբույսը բրինձն է: Մշակում են նաև եգիպտացորեն, բատատ, շաքարի ճակնդեղ, յամս, ծխախոտ, հեվեյա և այլն: Անասուններին օգտագործում են իբրև քարշող ուժ: Սապ լճում զբաղվում են ձկնորսությամբ: Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և գյուղատնտեսական հումքի վերամշակող ճյուղերը:
Երկրի հյուսիսում տարածված անտառներում պահպանվել են հնագույն շատ տաճարներ, որոնցից ամենահայտնին Սապ լճի հյուսիսում գտնվող Անգկոր Վատ տաճարների ու պալատների համալիրն է (IX–XIII դարեր)՝ աստիճանական բուրգերի տեսքով բրահմայական և բուդդայական «տաճար-լեռների» բազմաթիվ համակառույցներով: 
Զարգացած են մետաքսագործությունը, փայտի, փղոսկրի և մետաղի փորագրությունը, նկարազարդ խեցեգործությունը:
Ուշագրավ է թատերական արվեստը, որն ունի 3 հիմնական տեսակներ՝ թագավորական բալետ, արվեստների և ժողովրդական թատրոններ: Որպես սյուժե՝ ծառայում են հին լեգենդները և հեքիաթները, իսկ հիմնական դերերը կատարում են կանայք: