Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Յաունդե
Տարածքը՝ 
475,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
17,8 մլն
Պետական լեզուները՝ 
ֆրանսերեն, անգլերեն
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Կամերունում խիստ զարգացած է անտառարդյունաբերությունը:
Կամերունի Հանրապետություն
Կամերունը գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում: Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի Բիաֆրա ծոցի ջրերով: Երկրի մակերևույթն զբաղեցնում են սարավանդները, կենտրոնում Ադամավա բարձրավանդակն է (առավելագույն բարձրությունը՝ 2740 մ՝ Բամբուտոս լեռ): Ծովափնյա գոտին հարթավայրային է, ավազային կամ ճահճապատ: Ծովափնյա դաշտավայրում մեկուսի բարձրանում է Կամերուն հրաբխային լեռնազանգվածը (4070 մ): Կան երկաթի, ոսկու, բոքսիտների, գազի հանքավայրեր:
Կլիման հարավում հասարակածային է, մշտապես խոնավ, մնացած մասերում՝ հասարակածային մուսսոնային: Գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են, սահանքավոր, հարուստ` ջրաէներգետիկ պաշարներով: Խոշոր գետերն են Մանագան, Նիոնգը, Նտեմը: Կամերունում է գտնվում Չադ լճի հարավային ափը: Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները: Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
1472թ-ին Վուրիի գետաբերան իջած պորտուգալացի նավաստիները գետում ծովախեցգետինների առատության պատճառով այն կոչեցին «Ռիո դոս կամարոես» («Ծովախեցգետինների գետ»): Այդ անունը Կամերուն ձևով ապագայում տարածվեց ամբողջ երկրի վրա: XVI դարի վերջին Կամերուն են ներթափանցել եվրոպացիները: XIX դարի վերջից մինչև 1916 թ. Կամերունը եղել է գերմանական գաղութ, որից հետո երկրի տարածքը բաժանվել է Ֆրանսիայի (արևելյան) և Մեծ Բրիտանիայի (արևմտյան) միջև, վերջինս էլ 1946 թ-ին՝ Հյուսիսային և Հարավային Կամերունների, 1960թ. հունվարի 1-ին Արևելյան Կամերունը հռչակվել է անկախ պետություն, որին 1961թ-ին միացել է նաև Հարավային Կամերունը (Հյուսիսային Կամերունը միացել է Նիգերիային):
Երկրի բնակչության մեծ մասը պատկանում է բանտու և հաուսա լեզվաընտանիքներին:
Կամերունի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են կակաո, սուրճ, ադամաթուզ, կաուչուկատուներ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ: Ունի թույլ զարգացած լեռնահանքային արդյունաբերություն (արդյունահանում են ոսկի, կապար, շինանյութեր): Զարգացած է անտառարդյունաբերությունը: Համաշխարհային շուկայում արևադարձային ազոբե թանկարժեք բնափայտի արտահանման մենաշնորհը պատկանում է Կամերունին: Կան նաև գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ:
Բնակվում են ավանդական աֆրիկյան խրճիթներում (փայտե հիմնակմախքով, ծղոտե կոնաձև ծածկով) և յուրօրինակ, ամբողջապես կավաշեն կոնաձև տներում: Կամերունում տարածված է փայտի փորագրությունը: Կենցաղային իրերը զարդարված են մարդկանց, կենդանիների և թռչունների պատկերներով: Փայտից քանդակում են պաշտամունքային արձաններ, ներկում վառ գույներով, զարդարում խեցիներով և ուլունքներով: