Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ոսկեգույն իգրունկա (չարաճճի)
Կապիկներն ապրում են ընտանիքներով:
Կոատը 50-89 սմ երկարության պոչով կապիկ է, ապրում է Ամերիկայի արևադարձային անտառներում և ճկուն պոչով կառչում ծառերից:
Կապիկները կազմում են պրիմատների կարգի կաթնասունների առանձին ենթակարգ: Տարածված են հիմնականում Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Հարավային Ասիայում: Կապիկները բաժանվում են 2 խմբի՝ լայնաքթեր և նեղքթեր: Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքերը լայն են, դուրս ուղղված: Նեղքթերին բնորոշ է ավելի նեղ միջնապատը, իսկ քթանցքերը, ինչպես մարդունը, ցած են ուղղված: Կապիկների մարմնի երկարությունը մինչև 2 մ է, կենդանի զանգվածը՝ 400 գ-ից մինչև 180 կգ: Որոշ կապիկների պոչը մարմնից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող (կառչնակապիկ), իսկ մարդանման կապիկները պոչ չունեն: Վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում երբեմն շատ երկար է և առաջացնում է բաշ, բեղեր, մորուք, իսկ ականջների ծայրերին՝ վրձնիկներ: Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած, ձայնալարերը զուրկ են ձգող մկաններից և ընդունակ չեն հնչյունները ելևէջելու: Լավ զարգացած են դիմային մկանները: Կապիկների գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով` հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը: Կապիկների մեծ մասը ցերեկային հոտային կյանք է վարում: Նրանց օրգանիզմը հարմարված է նաև ծառերի վրա ապրելուն: Միայն ծառերի վրա է, որ նրանք իրենց թեթև ու ազատ են զգում: Շնորհիվ երկար ձեռքերի ու ավելի կարճ ոտքերի՝ մեծ արագությամբ ցատկոտում են ծառից ծառ: Ծառերի վրա նրանք գտնում են իրենց սնունդը՝ պտուղներ, տերևներ, նորածիլ ընձյուղներ, միջատներ, թռչունների ձվեր, մանր թռչուններ: Կացարանները, որ շատ նման են բների, կապիկները նույնպես պատրաստում են ծառերի վրա: Իսկ որոշ կապիկներ, օրինակ՝ պավիանները, լավ հարմարվել են գետնի վրա ապրելուն: Կապիկների գլխավոր թշնամիներն են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսներն ու հովազները:
Կապիկները բազմանում են ամբողջ տարին. ունենում են 1 (մագիլավորները) կամ 2–3 (իգրունկաները) ձագ: Ստորակարգ կապիկների հղիությունը տևում է 4–6, գիբոններինը՝ 7, մարդանման կապիկներինը՝ 9 ամիս: Կյանքի տևողությունը 20–25 տարի է, խոշորներինը՝ 40 և ավելի, մարդանման կապիկներինը՝ 50–60 տարի:
Կապիկները հեշտությամբ ընտելացվում ու վարժեցվում  են: Նրանց որսում են` տանը, կենդանաբանական այգիներում և լաբորատորիաներում պահելու համար: Որսում են նաև մսի և մաշկի համար: Կապիկների քանակը խիստ կրճատվել է, և այժմ նրանք առնված են պաշտպանության տակ:

Ենթադրվում է, որ լայնաքիթ կապիկները, որոնց նախնիները Հյուսիսային Ամերիկայից ներթափանցել են Հարավային Ամերիկա, զարգացել են նեղքիթ կապիկներից անկախ: Մարդու ծագման (անթրոպոգենեզ) հարցերի ուսումնասիրության համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում մարդու և ժամանակակից մարդանման կապիկների ընդհանուր նախնիներ դրիոպիտեկները, որոնք ապրել են միոցենի ժամանակաշրջանում: