Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Կարագը սննդամթերք է՝ կաթնայուղի խտանյութ (81,5–82,5% կաթնայուղ և 16% ջուր), որի մեջ լուծված են ոչ մեծ քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր: Կարագն աչքի է ընկնում կենսաբանական ու համային արժեքավոր հատկություններով: Օժտված է բարձր կալորիականությամբ (1 գ-ում՝ 6,6-7,5 կկալ) և մարսելիությամբ:
Կարագը հիմնականում ստացվում է 30-45%-անոց սերուցքը հարելու և գերյուղալի սերուցքը վերամշակելու եղանակով: Կարագի որակը գնահատվում է ըստ բաղադրության և օրգանոլեպտիկ ցուցանիշների: Տարբերում են բարձր և առաջին տեսակի կարագներ: Կարագն օգտագործում են բուտերբրոդներ (գերմաներեն` կարագ-հաց), քաղցրախյուս (կրեմ), պաղպաղակ և զանազան ճաշատեսակներ պատրաստելու համար: Կարագը հալելով և ուղեկցող խառնուրդներն անջատելով՝ ստանում են հալած յուղ:
Կարագն անհրաժեշտ է պահել 10-12օC ջերմաստիճանում՝ մութ տեղում: Անբարենպաստ պայմաններում կարագը փչանում է, ձեռք է բերում դառը համ, ճարպահոտ և փոխում է գույնը:
   Կարագը բարձրկալորիական սննդամթերք է. նրա 1գ-ը համարժեք է 6,6-7,5 կկալ էներգիայի: