Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կարիբյան ծովի կղզիների բնակիչներն ամեն գարնան կազմակերպում են գեղեցիկ և աղմկոտ տոնախմբություններ:
Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև 3000 կմ երկարությամբ ձգվում է Բահամյան, Մեծ և Փոքր Անտիլյան կղզիների աղեղը, որը Կարիբյան ծովը բաժանում է Ատլանտյան օվկիանոսից: Կղզիների ընդհանուր տարածքը 240 հզ.կմ2 է: Դրանց մեծ մասը հայտնաբերել է Ք. Կոլումբոսը և, սխալմամբ համարելով, որ հասել է Հնդկաստան, դրանք անվանել է Վեստ Ինդիա:
Մեծ Անտիլյան կղզիներն ունեն մայրցամաքային, Փոքր Անտիլյանը՝ հրաբխային, Բահամյան կղզիները՝ բուստային ծագում: Անտիլյան կղզիների մակերևույթը, բացի Կուբա կղզուց, լեռնային է: Հայիթի կղզում արևմուտքից արևելք ձգվում են չորս զուգահեռ լեռնաշղթաներ, այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենաբարձր կետը՝ Դուարտե լեռը (3176 մ):
Փոքր Անտիլյան կղզիները, որոնք ձգվում են Կարիբյան ծովի արևելքով, աչքի են ընկնում ակտիվ գործող հրաբուխներով՝ Սուֆրիեր (Գվադելուպա կղզում), Մոն Պելե (Մարտինիկա կղզում):
 Կղզիների կլիման արևադարձային պասսատային է (շոգ և խոնավ): Աշնան ամիսներին հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնք մեծ վնասներ են պատճառում: Գետերը կարճ են ու ջրառատ: Հանգած հրաբուխների խառնարաններում կան ոչ մեծ լճեր: 
Չնայած մարդու տնտեսական գործունեության հետեվանքով տարածաշրջանի բուսական աշխարհը խիստ տուժել է, այնուամենայնիվ` այն աչքի է ընկնում հարուստ տեսականիով: Կղզիներում տարածված են մըշտադալար անտառներն ու սավաննաները, կան սոճու մնացորդային պուրակներ: Կղզիների կենդանական աշխարհն աղքատ է: Հանդիպում են կապիկներ, հովազներ, լուսաններ, տարածված են թռչուններն ու սողունները:
Տարածաշրջանում գտնվում են 1 տասնյակից ավելի երկրներ, որոնք եղել են նախկին իսպանական, պորտուգալական, բրիտանական, գերմանական գաղութներ և անկախություն են ձեռք բերել XX դարի 1-ին քառորդում: Երկրների տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են հիմնականում շաքարեղեգ, կոկոսյան արմավենի, սուրճ, կակաո, արևադարձային մրգեղեն և այլն: Մեծ է նաև ձկնորսության դերը:
Կարիբյան ծովի ափերը հազարավոր կիլոմետրերով վերածվել են առողջարանների, հանգստյան գոտիների, զբոսաշրջության հանգրվանների: