Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կաուչուկի կաթնահյութը այսպես են անջատում ծառից: 
Ավտոմեքենայի ռետինե անվադող
Կաուչուկները բնական կամ սինթետիկ նյութեր են: Բնական կաուչուկը բուսական ծագման բարձրամոլեկուլային միացություն է, որը պարունակվում է կաուչուկատու բույսերի կաթնահյութի (լատեքս) մեջ: Սինթետիկ կաուչուկը ստացվում է քիմիական սինթեզի եղանակով:

Կաուչուկի հայտնաբերման 
պատմությունից
Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հնդկացիները բնական կաուչուկը ստանում էին Ամերիկա մայրցամաքի հայտնաբերումից դեռևս շատ առաջ:
Կենտրոնական և Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում աճում է հեվեա կոչվող մի ծառ, որի կեղևի վրա կտրվածք անելիս դուրս է ծորում խատուտիկի կաթնահյութի նման սպիտակ, բայց ավելի թանձր հյութ՝ լատեքս: Եթե այդ հյութից բավականաչափ հավաքվի և թողնվի արևի տակ, ապա կստացվի մածուցիկ և քիչ կպչուն, պլաստիկ, անջրանցիկ դեղնավուն զանգված: Հնդկացիներն այդ զանգվածից երկարաճիտ կոշիկներ էին «ծեփում» և հագնում խոնավ անտառում ու անձրևի ժամանակ: 
Ավելի քան 200 տարի առաջ Պերուում հայտնված եվրոպացիները տեսան այդ կոշիկներն ու շատ հավանեցին, թեև դրանք այնքան էլ գեղեցիկ չէին: Իրենք այդ ժամանակ հագնում էին միայն կաշվե կոշիկներ: Եվրոպացիները հիացմունքով էին նայում, թե ինչպես են հնդկացիները խաղում «թռչող գնդերով»: Եվրոպացի ճանապարհորդներն իրենց հետ տուն բերեցին մեծ քանակությամբ հեվեայի այդ պնդացած հյութից, որին հնդկացիներն անվանում էին «կաուչու» (այստեղից էլ՝ կաուչուկ անվանումը), որը նշանակում է ծառի արտասուք («կաու» - ծառ, «ուչու» - հոսել, լացել): Եվրոպայում այդ նյութն այլ կերպ անվանեցին: Անգլիացիները խեժերն անվանում էին ռետին, իսկ բալենու խեժի պես կպչուն խեժերը՝ գումի: Եվ ահա հեվեայի խեժն անվանեցին առաձգական ռետին կամ գումիլաստիկ: 
Գումիլաստիկե կոշիկներն սկսեցին հագնել սովորական կոշիկների վրայից, և այդպես հայտնվեցին առաջին կրկնակոշիկները: Բայց պարզվեց, որ դրանց պատրաստման համար կաուչուկն այնքան էլ պիտանի չէ: Ուժեղ շոգին այն խիստ փափկում էր, իսկ ցրտին քարի պես պնդանում: 
Ռետինի ստացման և օգտագործման պատմությունից
Եվրոպայում կաուչուկի հայտնվելուց 100 տարի հետո միայն հաջողվեց ավելի դիմացկուն և եղանակի փոփոխության նկատմամբ ավելի կայուն նյութ ստանալ: Դա կատարվեց, երբ կաուչուկը ծծմբի հետ խառնվելով և ուժեղ տաքացնելով ստացվեց առաձգական որակյալ մի նյութ՝ ռետինը: Ընդ որում՝ ռետինի առաձգականությունը կախված է կաուչուկին ավելացվող ծծմբի քանակից. եթե կաուչուկին ավելացվում է ավելի շատ ծծումբ, քան պահանջվում է ռետին ստանալու համար, ապա ստացվում է պինդ և ոչ առաձգական նյութ, որը կոչվում է էբոնիտ: 
Ռետինից սկսեցին պատրաստել կրկնակոշիկներ, անջրանցիկ թիկնոցներ, երկարաճիտ կոշիկներ, բազմաթիվ այլ օգտակար իրեր: XIX դարի վերջին, երբ ամենուրեք արդեն էլեկտրականություն էին օգտագործում, ռետինն սկսեց մարդուն պաշտպանել նաև էլեկտրական հոսանքի հարվածներից, քանի որ այն լավ մեկուսիչ է: Մինչև հիմա էլ առաձգական ռետինով են մեկուսացնում ճկուն հաղորդալարերը, իսկ էբոնիտից պատրաստում են խրոցակներ, անջատիչների բռնակներ, էլեկտրավահանակներ և շատ այլ իրեր: 
Գնալով մեծանում էր ռետինի պահանջարկը, այն հրաշալի միջոց էր նաև ավտոդողերի, խողովակների, մեկուսիչ ծածկերի պատրաստման համար: Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ինդոնեզիայում, Հարավարևելյան Ասիայում ստեղծվում և ընդարձակվում էին հեվեայի հսկայական տնկարկներ: Հայտնաբերվեցին նաև կաուչուկատու այլ բույսեր (իլենի, աստղածաղկավորների ընտանիքի կոկսագիզ, կրիմսագիզ և տաուսագիզ տեսակներ): Բայց քանի որ բնական կաուչուկի կիրառության շրջանակները շատ ավելի արագ էին ընդլայնվում, քան հնարավոր էր ստանալ, ուստի անհրաժեշտություն առաջացավ այն պատրաստել քիմիական եղանակով: Այդ նպատակով քիմիկոսները մանրամասն ուսումնասիրեցին բնական կաուչուկի բաղադրությունը, և պարզվեց, որ այն բարձրամոլեկուլային չհագեցած ածխաջրածին է՝ իզոպրենի պոլիմեր՝ (C5H8)n բաղադրությամբ (n-ի արժեքը տատանվում է 1400-4500), իսկ հետո գտան նաև սինթետիկ կաուչուկ ստանալու եղանակը: 

Սինթետիկ կաուչուկ
Սինթետիկ կաուչուկի ստացման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Լեբեդևը: 1932 թ-ին նա ստացել է բութադիեն կոչվող նյութը, որի պոլիմերմամբ էլ՝ բութադիենային կաուչուկ:
Սինթետիկ կաուչուկը բնական կաուչուկի նման ամուր է, պլաստիկ, ջրա- և գազանթափանց, մաշակայուն, ցրտա- և ջերմադիմացկուն, սակայն զիջում է իր առաձգականությամբ. դրա պատճառը բնական կաուչուկի տարածական որոշակի կառուցվածքն է:
Երևանի «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումն արտադրում է քլորոպրենային «Նաիրիտ» կոչվող կաուչուկը: Երևանում գործում են նաև ռետինից ավտոդողեր և լայն սպառման առարկաներ արտադրող գործարաններ:
  • 1823 թ-ին անգլիացի քիմիկոս Չ. Մակինտոշն առաջարկել է կաուչուկի լուծույթով կտորեղենի տոգորման եղանակ և այդ կաուչուկապատ կտորեղենից սկսել անջրանցիկ վերարկուների և թիկնոցների արտադրությունը: Դրանք հայտնի «մակինտոշներն» էին:
  • Ռետինացումը՝ ծծմբի միացումը կաուչուկին, բացահայտել է Չ. Գուդյիրը 1839 թ-ին՝ կաուչուկը ծծմբի հետ տաքացնելով: Բարձր ջերմաստիճանում կաուչուկը իր մոլեկուլի կրկնակի կապերի հաշվին փոխազդում է ծծմբի հետ՝ առաջացնելով ցանցաձև, տարածական կառուցվածքով պոլիմեր՝ ռետին, որն իր առաձգականությունը պահպանում է ջերմաստիճանային լայն տիրույթում:
  • Առաջին անգամ սինթետիկ կաուչուկը ստացել է (սինթեզել է իզոպրենից) ֆրանսիացի քիմիկոս Գ. Բուշարդը դեռևս 1875-79 թթ-ին: Նա բնական կաուչուկի չոր թորմամբ (պիրոլիզ) նախ ստացել է իզոպրեն և ապա այն մշակել աղաթթվով: