Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երևանի կենդանաբանական այգում
Կենդանաբանական այգում կամ գազանանոցում պահվում և ցուցադրվում են վայրի կենդանիներ: Կենդանաբանական այգիների նպատակն է անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող կենդանիների բազմացումը, կլիմայավարժեցման եղանակների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը:
Կենդանիները պահվում են վանդակներում կամ ցանկապատված տարածքներում: Սակայն ոչ բոլոր կենդանիներն են դյուրությամբ հարմարվում գազանանոցային պայմաններին (օրինակ՝ առյուծը, վագրը և այլն): Անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի տարբեր կենդանիներ հարմարվեն անազատ կյանքին: 
Առաջին կենդանաբանական այգին հիմնվել է Եգիպտոսում դեռևս մեր թվականությունից 1500 տարի առաջ: Եվրոպայում կենդանաբանական այգիներ են հիմնվել XVIII դարի կեսերից սկսած` Վիեննայում (1752 թ-ին), Մադրիդում (1774 թ-ին), Փարիզում (1793 թ-ին), Լոնդոնում (1828 թ-ին), Ամստերդամում (1838 թ-ին), Բեռլինում (1844 թ-ին), Բուդապեշտում (1866 թ-ին) և այլուր: Աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում (օրինակ՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոնդոնի, Ամստերդամի, Պրահայի) ստեղծվել է բնական պայմաններին նմանվող միջավայր՝ կենդանիների անազատությունը հնարավորինս մեղմելու համար:
 Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940թ-ին. այնտեղ պահվում են շուրջ 183 տեսակի կենդանիներ, անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ ու թռչուններ՝ շերտավոր բորենի, բեզոարյան այծ, վայրի խոզեր, լեռնային կաքավներ, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը և այլ սողուններ, ձկներ: Այգում պահպանվող տեսակներից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքերում: