Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Կենդանի էակ են կենդանական և բուսական աշխարհների բոլոր օրգանիզմների ներկայացուցիչները՝ ջրիմուռներից ու բակտերիաներից սկսած մինչև մարդը:
Բոլոր կենդանի էակներն ունեն բնորոշ ընդհանուր գծեր. նրանց կառուցվածքային միավորը բջիջն է, ունեն նման քիմիական բաղադրություն, աճում են (ամբողջ կյանքի ընթացքում կամ նրա որոշակի շրջանում), ունեն բազմանալու (նոր սերունդ տալու), արտաքին միջավայրի փոփոխություններին հակազդելու ունակություններ: 

Կենդանի էակների դասակարգումը
Բույսերի, կենդանիների և այլ օրգանիզմների դասակարգման առաջին գիտական մոտեցումը մշակել է շվեդ գիտնական Կարլ Լիննեյը ավելի քան 200 տարի առաջ, որով առաջնորդվում են նաև ներկայումս: Նրա առաջարկած համակարգի հիմնական միավորն անհատական օրգանիզմն է: Միանման օրգանիզմները կազմում են կենդանիների միևնույն տեսակը (անհատների խումբը), որոնք ընդունակ են բնական պայմաններում տրամախաչվելու և սերունդ տալու: Իրար նման տեսակները կազմում են ցեղ: Միևնույն ցեղի տարբեր տեսակները չեն կարող միմյանց հետ տրամախաչվել: Մոտիկ ցեղերը միավորվում են ընտանիքներում: Օրինակ՝ շները պատկանում են մի ընտանիքի, կատուները՝ մեկ այլ: Ընտանիքները միավորվում են կարգերում՝ արդեն ավելի ընդհանրական հատկանիշների հիման վրա: Օրինակ` շները և կատուները պատկանում են գիշատիչների կարգին, որտեղ ընդգրկված են նաև արջերը, կզաքիսազգիները և այլն: Կարգերը կազմում են դասեր: Բոլոր կաթնասունները միասին պատկանում են 1 դասի: Մի քանի դասեր միավորվում են տիպերում: Տիպերն ընդգրկում են կենդանի օրգանիզմներ, որոնք բնորոշվում են նման հատկանիշներով, թեպետ նրանք արտաքինով երբեմն բացարձակապես իրար նման չեն: Տիպերը բնորոշվում են նաև յուրահատուկ ապրելակերպի հարմարվածությամբ: Եվ վերջապես, տիպերը ձևավորում են թագավորություններ` կենդանիների, բույսերի, սնկերի, նախակենդանիների ու ջրիմուռների և բակտերիաների ու կապտականաչ ջրիմուռների:
Յուրաքանչյուր թագավորություն իր հերթին կազմված է ներքին ստորաբաժանումներից: Կաթնասուն կենդանիների թագավորությունը, օրինակ, կարելի է ներկայացնել դասակարգման հետևյալ սխեմայով:
  •  Ներկայումս նկարագրված են ավելի քան 1,75 մլն տարբեր տեսակի կենդանի օրգանիզմներ, և գիտնականներն անընդհատ բացահայտում են նրանց նոր տեսակներ: Մասնագետների հաշվարկով` Երկրի վրա նրանք կարող են լինել մոտ 13 մլն: