Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ձմռանը արջը քնում է գետնափոր կամ ձնե որջերում:
Քնամոլը, որպես կանոն, քնում է  հոկտեմբեր-ապրիլին, իսկ շատ ցուրտ եղանակի դեպքում՝ ավելի երկար:
Կենդանիների hամար ձմեռը ծանր շրջան է. և՜ ցուրտ է, և՜ կերն է քիչ: Սնունդ հայթայթելը խիստ դժվարանում է ոչ միայն խոտակերների, այլև գիշատիչների համար: Ավելի ծանր է միջատակերների վիճակը, քանի որ միջատները ձմռանն անհետանում են:
Կենդանիները յուրովի են հարմարվել ձմեռելուն. շատ թռչուններ չվում են տաք երկրներ, սառնարյուն կենդանիների տեսակների մեծամասնությունը ձմռանը քուն է մտնում (բներում ու ճեղքերում՝ օձերը, մողեսները, ջրամբարների հատակին՝ գորտերը): Ցրտերն ընկնելիս սառնարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանն ընկնում է, շնչառությունը և սրտի զարկերը դանդաղում են, և կենդանին հազիվ է շարժվում: Քնափության այդպիսի վիճակում կենդանիները կարող են մնալ ամիսներ, քանի որ էներգիա գրեթե չեն ծախսում: 
Գրեթե բոլոր տաքարյուն կենդանիները, որոնց բնորոշ է ձմեռային քնափությունը, կաթնասուն են: Դրանցից են չղջիկները, ոզնիները և քնամոլները: Ձմեռային քնի ընթացքում նրանք նմանվում են սառնարյուններին. մարմնի ջերմաստիճանը նվազում է և էներգիա քիչ են ծախսում: Սակայն այդ կենդանիներն ամռանը լավ են սնվում, և նրանց օրգանիզմում կուտակվում է ճարպի մեծ պաշար, որի շնորհիվ առանց սննդի դիմանում են մի քանի ամիս: Կաթնասունների որոշ տեսակներ (օրինակ՝ համստերները) ամռանը կուտակում են սննդի որոշ պաշար և ձմռանը ժամանակ առ ժամանակ սնվում են: 
Կենդանիների առանձին տեսակներ ձմռանը քնում են սովորականից շատ: Գորշուկներն իրենց բներից շաբաթներով դուրս չեն գալիս, իսկ արջերը որջերում անցկացնում են ամբողջ ցուրտ շրջանը: Այս կենդանիները իսկական ձմեռային քուն չեն մտնում, նրանց օրգանիզմում բոլոր շարժընթացները բնականոն են: 
  • Շոգ և չոր կլիմայով վայրերում ապրող որոշ կենդանիների (միջատներ, փափկամարմիններ, կաթնասուններ և ձկների որոշ տեսակներ) բնորոշ է ամառային հանգստի վիճակը (այսպես կոչված ամառային քունը): Դա կենդանիներին օգնում է դիմանալ սննդի ժամանակավոր պակասին:
  • Շատ անողնաշարավորներ (օրինակ` խխունջները, զատկաբզեզները) ձմռանը քնում են մեկուսի տեղերում` մեծ կուտակումներով:
  • Թիթեռները ձմեռում են շինությունների պատերի ճեղքերում:
  • Գիշերաչղջիկները ձմեռում են քարանձավում քուն մտած: Նրանց մարմնի արտաքին մասն այնքան է սառչում, որ օդում եղած  ջրային գոլորշիները մարմնի վրա նստում են եղյամի տեսքով: