Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ակտինիան խեցգետնին պաշտպանում է իր խայթող բջիջներով և սնվում նրա սննդի մնացորդներով:
Գոյության պայքարում կենդանիներն ավելի հաճախ թշնամանում են, սակայն շատերն էլ բարեկամանում և օգնում են միմյանց:
Ափամերձ կղզիներում հաճախ միլիոնավոր թըռչուններ են բնադրում: Այն վայրերը, որտեղ նրանք հատկապես շատ են, կոչվում են թռչնաշուկաներ, որովհետև այնտեղ աներևակայելի աղմուկ է լինում: Երբեմն թռչուններն այնտեղ կռվում են իրար հետ, բայց նրանք միասին են հալածում գիշատիչ թռչուններին:
Մրջյունները վարժվել են լվիճներից քաղցր մեղրացող առնելուն: Փոքրիկ «աշխատավորները» փնտրում-գտնում են լվիճներին, պահպանում և՜ նրանց, և՜ նրանց ձվերը: Այդ միությունից լվիճն ստանում է պաշտպանություն ու խնամք, իսկ մրջյունը՝ սնունդ: 
Հայտնի է խեցգետնի և ակտինիայի փոխօգնությունը. ակտինիա (կամ ծովապուտ) կոչվող կենդանին շատ նման է ծաղկի: Նրա տեսքից խաբվելով՝ ձկնիկներն անզգուշորեն մոտենում են ծաղկաթերթիկների նմանվող շոշափուկներին և բռնվում: Բայց քանի որ ակտինիան շատ դանդաղաշարժ է, նրա համար մենակյաց խեցգետինը երիվար է ծառայում, և ակտինիան տեղաշարժվում է խեցգետնին հեծած ու սնվում է նրա սննդի մնացորդներով: Խեցգետինը ինքն էլ հարմար ակտինիա է փնտրում, որ նրան իր խեցիին նստեցնի, որովհետև ակտինիան իր խայթող շոշափուկներով վախեցնում է խեցգետնի թշնամիներին: Ճապոնական ծովում ակտինիային երբեմն փոխարինում է շարժվելու անկարող մեկ այլ կենդանի՝ սպունգը:
Նման փոխհարաբերությունները, որ կան խեցգետնի ու ակտինիայի, մրջյունների և լվիճների միջև, գիտնականներն անվանել են համակեցություն (սիմբիոզ): Համակեցությունը հնարավոր է նաև բույսերի միջև: Այսպես՝ մանրագույն ջրիմուռների ու սնկերի համակեցությունից առաջանում է քարաքոս: